Գրիգոր Րաբունապետ Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Րաբունապետ Կեսարացի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[1]
Մահացել է1636[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Մասնագիտությունուսուցիչ և մատենագետ

Գրիգոր Րաբունապետ Կեսարացի (անհայտ[1], Կեսարիա, Թուրքիա[1] - 1636[1], Կոստանդնուպոլիս[1]), մանկավարժ, մատենագետ, եկեղեցական գործիչ, րաբունապետ։ Կրթությունն ստացել է Սրապիոն րաբունապետ Ուռհայեցու մոտ, որը 1595 թվականին Ամիդում նրան վարդապետ է ձեռնադրել։ Եղել է Կ. Պոլսի, Երուսաղեմի, Կեսարիայի առաջնորդ։ Կառուցել է կամուրջ (1621—1632 թթ., Թոմարզայի մոտ Զեյթունի և Կեսարիայի շրջանները իրար միացնող)։ Զբաղվել է գրական և մանկավարժական գործունեությամբ։ Հեղինակ է «Թուականք» (Թվաբանության գիրք), «Պատմութիւն» սկսած Ադամից մինչև 1636 թվականը (չի պահպանվել) գրքերի։ Արաբերենից թարգմանել է աստղաբաշխության մի գիրք։ Գրել է չափածո և արձակ գործեր, գանձեր, տաղեր, ներբողներ, ողբեր իր ուսուցչի հիշատակին։ Նրան է վերագրվում նաև Էվկլիդեսի «Երկրաչափության» («Սկզբունքներ») հայերեն թարգմանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223