Գրիգոր Տեր-Գրիգորյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Տեր-Գրիգորյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն220
ՍկիզբԶաքյան փողոց
ԱվարտՎազգեն Սարգսյան փողոց

Գրիգոր Տեր-Գրիգորյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Տեր-Գրիգորյանի (Գիգի)։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Զաքյան փողոցից և ձգվում մինչև Վազգեն Սարգսյան փողոցի ՀՀ գլխավոր դատախազության և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքերի միջև ընկած հատվածը։ Ոչ մի փողոցի հետ չի հատվում։

Խորհրդային տարիներին կոչվել է Սովետների փողոց[1]։

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Գրիգոր Տեր-Գրիգորյան փողոց են դուրս գալիս «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի, ՀՀ գլխավոր դատախազության և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետնամասերը։ Փողոցում գտնվում է ՀՀ նոտարական պալատի մուտքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։