Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գրիգոր Ղարագյոզյան (այլ կիրառումներ) 
Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյան
Grigor Gharagyozalyan.jpg
Ծնվել է 1971 թ ապրիլի 12-ին
Ծննդավայր ՀԽՍՀ, Նոյեմբերյանի շրժան, Կողբ գեղ
Մահացել է 1992 թ. սեպտեմբերի 2-ին
Մահվան վայր ԼՂՀ, Մարտակերտի շրջան, Առաջաձոր գեղ
Ազգություն Հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի

Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյան՝ հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս։ [1]

Կենսագրություն[խմբագրել]

Գրիգոր Ղարագյոզյանը ծնվել է հոկտեմբերի 16-ին 1971 թվականին Սովետական Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ 1988թ. ավարտել է Կողբ գյուղի՝ Խորհդային Միության հերոս Ջահան Ղարախանյանի անվ. միջն. դպրոցը։ 1988-1989ուս. տարում սովորել է Դոնի Ռոստովի Ռոբոտաշինական ինստիտուտում։ 1990-1991թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում։ Հանդիսանում էր ինքնուս նկարիչ ու քանդակագործ և տանը ունի բազմաթիվ աշխատանքներ։ Ծանր վիրավորվել է սեպտեմբերի 2-ին 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Չլդրան գյուղում և դաշտային հոսպիտալում վիրակապվելուց հետո Ղարաբաղի "Արցախ" փրկարական ջոկատին կցված ՈՒԱԶ մակնիշի սանիտարական մեքենայով ուղարկվում է Կիչանի հոսպիտալ։ Սակայն անհետ կորում է։ Վարորդը /Հաթերք գյուղից "Ափո" մականունով/ կա, մեքենան նույնպես, բայց Ծանր վիրավոր Գրիգորն անհայտացել է։ Ընդ որում, այդ վարորդը հենց այդ նույն ժամանակ վերցրել է իր ընտանիքը և Ղարաբաղից Հայաստանով փախել Ռուսաստանի Գյորգևսկ քաղաք։ Փաստորեն Գրիգորի անհետ կորելու միակ վկան այդ վարորդն է։ Բազմաթիվ դիմումներից հետո էլ Հայաստանի ոչ մի համապատասխան կառույց հանձն չառավ այդ վարորդին Ռուսաստանից բերելու և հարցաքննելու գործը։ Գրիգոր Ղարագյոզյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ "Արիության համար" մեդալով։

Ծնողներն են հայրը՝ Վաղինակ Սմբատի Ղարագյոզյան /1923-2009/, մայրը՝ Արաքսյա Արամի Գիշյան, ծնվ. 1932թ.

Գրիգոր անունը ծնվելուց նրան տվել է հայրը՝ Հայրենական Մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Վաղինակ Սմբատի Ղարագյոզյանը /1923-2009/, ի պատիվ իր մեծ եղբոր՝ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանի։ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանը ծնվել է 1921թ.։ Նա մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին և Հայրենական Մեծ պատերազմն սկսվելուց հետո անմիջապես մտել այդ պատերազմի մեջ։ Մի քանի նամակներ ստանալուց հետո նա ևս համարվում է անհետ կորած 1942-ից։ Նա ևս ուներ նկարչի և քանդակագործի ձիրք։ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանն էլ է սովորել Դոնի Ռոստովում։ Բացի դա, երկու Գրիգորներն էլ ունեին Դոնի Ռոստովում սիրած հայ աղջիկներ, որոնք տասնամայակներով սպասում էին իրենց սիրածներին։ Փաստորեն Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյանը ուղիղ 50 տարի հետո կրկնեց իր հորեղբոր՝ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանի ճակատագիրը։

Պարգևներ[խմբագրել]

Գրիգոր Ղարագյոզյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ "Մարտական ծառայությունների համար" մեդալով։

Այցելեք նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]