Գրիգոր Սիսվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Սիսվան
Ծնվել էապրիլի 4, 1918(1918-04-04)
ԾննդավայրՍիս (Կիլիկիա)
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1972(1972-10-13) (54 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
Քաղաքացիություն Թուրքիա և  ԽՍՀՄ

Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան, ապրիլի 4, 1918(1918-04-04), Սիս - հոկտեմբերի 13, 1972(1972-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիլիկիայի Սիս քաղաքում։ 1935 թվականին նրան Սիսվան գրական անունով է կնքել պատրիարք Թորգոմ Գուշակյանը (Սիսվան, Սիսուան նշանակում է Կիլիկիա, մասնավորապես՝ Հայկական Կիլիկիա):1936 թվականին ավարտել է Երուսաղեմի հայոց պատրիարքանի հոգևոր ընծայարանը։ Բեյրութում եղել է հայոց լեզվի ուսուցիչ, 1945-1947 թվականներին՝ «Նոր ուղի» պարբերականի խմբագիր։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1950 թվականին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը, այնուհետև, մինչև 1966 թվականը՝ աշխատել է Երևանի ակումբա-գրադարանային տեխնիկումում որպես անգլերենի ուսուցիչ։ 1966-1969 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես բաժնի վարիչ, 1969-1972 թվականներին՝ «Լույս» հրատարակչությունում սփյուռքահայ դասագրքերի խմբագրության վարիչ։ Մահացել է Երևանում[1]։

Գ. Սիսվանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրականացված երազ, Երևան, Հայպետհրատ, 1949, 132 էջ։
  • Հայրենի տուն, Երևան, Հայպետհրատ, 1957, 280 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 512.