Գրիգոր Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1920(1920-12-25)
ԾննդավայրՍիսիան, Հայաստան
Մահացել էհունվարի 6, 1997(1997-01-06) (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1937) և Երևանի պետական համալսարան (1941)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրականագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
ԱնդամությունՀԳՄ

Գրիգոր Ալեքսանի Սարգսյան (դեկտեմբերի 25, 1920(1920-12-25), Սիսիան, Հայաստան - հունվարի 6, 1997(1997-01-06), Երևան, Հայաստան[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Շենաթաղ (այժմ՝ Լեռնաշեն) գյուղում[2]։ 1937 թվականին վարտել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է ճակատային «Առաջ հանուն հայրենիքի» թերթի աշխատակից։ 1944-1947 թվականներին սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսում է համալսարանում։ Միաժամանակ բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար է եղել «Բիբլոգրաֆիական ամսագիր», «Սովետական դպրոց», «Սովետական Հայաստան», «Սովետական գրականություն և արվեստ», «Գրական թերթ» պարբերականներում։ 1947-1949 թվականներին և աշխատել է ՀԿԿ Կենտկոմի պրոպականդայի և ագիտացիայի բաժնում որպես հրահանգիչ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարուժանի ստեղծագործական կյանքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1947, 56 էջ։
  • Ստ. Շահումյանը գրական քննադատ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1954, 40 էջ։
  • Հակոբ Հակոբյան, Երևան, Հայպետհրատ, 1955, 270 էջ։
  • Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս-քննադատ, Երևան, Հայպետհրատ, 1960, 180 էջ։
  • Գրական մարտաշխարհում, Երևան, Հայաստան, 1968, 378 էջ։
  • Մաքսիմ Գորկին հայ մարքսիստների գնահատմամբ, Երևան, Գիտելիք, 1968, 32 էջ։
  • Գեղարվեստական գրականության դերը պրոպագանդիստական աշխատանքում, Երևան, Գիտելիք, 1964, 23 էջ։
  • Հ. Հակոբյանի կյանքը, Երևան, Հայաստան, 1966, 211 էջ[4][5]։
  • Հայ մեծ դրամատուրգը, Երևան, Հայաստան, 1976, 218 էջ։
  • Սըվաճյանը հրապարակախոս-երգիծաբան, Երևան։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետահայ գրականության վերելքի համար։ «Գրական թերթ», 1948, № 3-4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի հանրապետութիւն, օրաթերթ,11 յունուար,1997։ էջ 4 (Գրիգոր Սարգսյան [մահախոսական]։ Գրիգոր Սարգսյանի մահը ծանր կորուստ է հայ գրականության և մշակույթի համար)։
  2. «Սարգսյան Գրիգոր Ալեքսանի». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 482։
  4. Սարգսյան, Գրիգոր (1966). Հակոբյանի կյանքը։ Համառոտ ակնարկ (արաբերեն). «Հայատան» հրատարակչություն.
  5. Սարգսյան, Գրիգոր (1966). Հակոբյանի կյանքը։ Համառոտ ակնարկ. Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Սարգսյան» հոդվածին։