Գրիգոր Սահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Սահյան
արմտ. հայ.՝ Գրիգոր Սայեան
Ծնվել էմոտ 1870
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 27, 1921(1921-01-27)
Մահվան վայրՌուսե, Բուլղարիա
Մահվան պատճառՍեպսիս
ԿրթությունՓարիզի համալսարան (1894)
Մասնագիտությունբժիշկ և հասարակական գործիչ

Գրիգոր Սահյան (Սայեան) (մոտ 1870, Կոստանդնուպոլիս - հունվարի 27, 1921(1921-01-27), Ռուսե, Բուլղարիա), հայ բժիշկ, ազգային և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես 1870 թվականին Կոստանդնուպոլսում։ 1894 թ. ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1896-1900 թվականներին ապրել և բժիշկ է աշխատել Բուլղարիայում։

1900 թվականին վերադարձել է Կ. Պոլիս։ Կ. Պոլսում հետապնդումների ենթարկվելու պատճառով փախել է Օդեսա, որտեղից էլ՝ Կովկաս, ապա՝ Մոսկվա։ 1902 թվականին տեղափոխվել և հաստատվել է Բուլղարիայի Ռուսջուք քաղաքում։ Զբաղվել է դեպի երկիր զենք տեղափոխելու աշխատանքով։ 1906 թվականին եղել է Կ. Պոլսում «Յըլ­դը­զի Պոմ­պա­յի» մահափորձի կազմակերպիչներից մեկը։ 1919 թվականին մասնակցել է Փարիզի Ազգային համագումարին։ Եղել է գերազանցապես գաղափարապաշտ ու անձնվեր գործիչ։ Ունեցել է նաև ազգային-հասարակական ակտիվ գործունեություն։ 1919 թվականին եղել է Փարիզի Ազգային համագումարին մասնակցած բուլղարահայ գաղութի երկու պատգամավորներից մեկը։

Մահացել է 1921 թվականին հունվարի 27-ին, Ռուսջուք քաղաքում, արյան թունավորումից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թէոդիկ, Անդարձ մեկնողք, Կ. Պոլիս, 1922։
  • Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1962։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։