Գրիգոր Շիրմազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շիրմազան
Ի ծնեԳրիգոր
Ծնվել էդեկտեմբերի 9, 1892
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էմայիսի 19, 1964
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ

Շիրմազան Գրիգոր Վասիլի (դեկտեմբերի 9-ին 1892, Թիֆլիս-մայիսի 19-ին 1964, Երևան), հայ խորհրդային ինժեներ-շինարար։ ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957

Ավարտել է Մոսկվայի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (19171922-1924 թվականներին աշխատել է Երևանի ժող․ համալսարանում (տեխ․ ֆակուլտետի դեկան և դասախոս), 1924 թվականից՝ ջրային տնտեսության բնագավառում։ 1925-1928 թվականներին Շիրմազանի ղեկավարությամբ կառուցվել է Այղր լճի ջրհան կայանը (այն ժամանակ ԽՍՀՄ-ում առաջին խոշոր մեխ․ տեղակայանքը) և ոռոգման համակարգը՝ Էջմիածնի շրջանում։ Զբաղվել է ՀՍԱՀ ոռոգման և ջրամատակարարման հարցերի ուսումնասիրությամբ։

1937 թվականին անհիմն բռնադատվել է, աքսորվել, 1955 թվականին արդարացվել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Երևան, 1962:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517