Գրիգոր Միքայելյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Միքայելյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Միքայելյան
Ի ծնեԳրիգոր Միքայելյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Գրիգոր Միքայելյան (Քիքի) (նոյեմբերի 3, 1956(1956-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վերացապաշտ նկարիչ, աբստրակցիոնիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Միքայելյանը՝ Քիքին, ծնվել է 1956 թվականին Երևանում[1]։ 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին «Art gallery»-ում տեղի է ունեցել «Զերո» խորագիրը կրող Քիքիի (Գրիգոր Միքայելյան) և Սև Հենդոյի (Հենրիկ Խաչատրյան- Սէվ) աշխատանքների ցուցահանդեսը[2]։ Ըստ Քիքիի զրոյից է սկսվում ու ավարտվում ճանապարհը։ Յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է հարաբերական մի կետից, որն անվանում ենք զրո։ Իրականում զրոն իմաստավորելու, սկսելու, վերջացնելու մի ճանապարհ է։

Բոբոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում կլորներ ու եռանկյունիներ էի նկարում, հետո կլորները մտան եռանկյունու մեջ, տարօրինակ բան ստացվեց, հարևանս տեսավ, ասեց՝ էս բոբո ես նկարել, էրեխեքս տենան` կվախենան։ Էդպես անունը մնաց բոբո։
- Քիքի

Բոբոների փիլիսոփայության հիմքում մարդն է, իսկ մարդուն և հակամարդուն նկարիչը նույնացնում է՝ համարելով, որ երկուսն էլ նույնն են։ Խորհրդային տարիներին Քիքին իր բոբոները նկարել է նկարիչների արվեստանոցներում, Լոս Անջելեսում` արվեստի փառատոներում, թատրոնում, գրադարանում, ճապոնական դպրոցում։ 2005 թվականի մայիսի 14-ին բոբոներ է նկարել Ավանգարդ-ջազ ակումբում ջազմեն Արտո Թունջբոյաջյանի նվագակցությամբ[3]։ Ըստ Քիքիի «Բոբոները» նստած են իր ու հանդիսատեսի մեջ։ Դուրս պրծնելով ու դառնալով կտավ՝ առարկայանում են ու կորցնում վերացականությունը[4]։

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անօգուտ հարցազրույց Քիքիի հետ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  2. «Մարդկանց թվում է, որ իշխանությամբ կարելի է հաղթել աշխարհը»
  3. «Մեղավոր եմ ես, ոչ թե աշխարհը». ասում է Քիքին
  4. Կատակասեր նկարիչը. բոբոներ տնտեսական դատարանում
  5. «Մտքի թռիչքը՝ դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»