Գրիգոր Մեդնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Մեդնիկյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1891(1891-09-26)[1]
Մոզդոկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 16, 1974(1974-02-16)[1] (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Թբիլիսի[1] և Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1], Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
Ալմա մատերՏարտուի համալսարան (1917)[1] և Երևանի պետական համալսարան (1930)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1935)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Գրիգոր Հարությունի Մեդնիկյան (սեպտեմբերի 26, 1891(1891-09-26)[1], Մոզդոկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 16, 1974(1974-02-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1935 թ.), պրոֆեսոր (1935 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Յուրևի (Տարտու) համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործության բաժանմունքը, 1930 թվականին՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1919-1922 թվականներին աշխատել է Թիֆլիսում։ 1922 թվականից եղել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի և անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտի դեղաբանության, պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնների վարիչ։ 1937-1944 թվականներին եղել է Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր, 1944-1955 թվականներին՝ բժշկական ստոմատոլոգիական և անասնաբույժների կատարելագործման ինստիտուտների դեղագործության ամբիոնների վարիչ։ 1955 թվականից աշխատել է Երևանի հեմատոլոգիայի և արյան փոխներարկման, բժշկական, նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներում։ 1965 թվականին բժիշկների կատարելագործման ինստիտուտում կազմակերպել է դեղագործների վերապատրաստման դասընթացներ և մինչև 1969 թվականը ղեկավարել այն։ Գիտական աշխատանքները վերաբերում են մի շարք դեղանյութերի, կենսաբանորեն ակտիվ, բնական ու սինթետիկ միացությունների, կենդանական թույների դեղաբանական հատկությունների, թունավոր նյութերի ազդեցության մեխանիզմների, թունավորման կանխարգելման և բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցների ուսումնասիրությանը։ Հետազոտել է նաև Հայաստանի հանքային ջրերի (Արզնի, Ջերմուկ) քիմիական ու դեղաբանական հատկությունները, որոշ դեղաբույսեր և դրանց աշխարհագրական տարածվածությունը։ Մեդնիկյանը եղել է Հայաստանի դեղաբանների գիտական ընկերության պատվավոր նախագահ, դեղագործության համամիութենական գիտությունների ընկերության վարչության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 376