Գրիգոր Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Զաքարյան
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԱքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 23, 1827(1827-07-23)[1]
Մահվան վայրՍուչավա, Ավստրիական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքահանա

Գրիգոր Զաքարյան (անհայտ[1], Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 23, 1827(1827-07-23)[1], Սուչավա, Ավստրիական կայսրություն[1]), արքեպիսկոպոս, եկեղեցական-հասարակական գործիչ։

Հայ ժողովրդի ազատագրությունը կապելով Ռուսաստանի հետ՝ Մոլդովայի և Վալախիայի հայերի մեջ համակրություն է ստեղծել ռուսների նկատմամբ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1787-1791 թվականներին ռուս-թուրքական պատերազմներին։ Ռուսչոէկի ազատագրման համար մղված մարտերում գլխավորել է 150 հայ կամավորների ջոկատը։ Բուխարեստի հաշտությունից (1812 թվական) հետո հիմնադրել է Բեսարաբիայի հայկական թեմը և դարձել առաջնորդը։ Սատարել է Քիշնևի ու Բեսարաբիայի հայկական դպրոցների և եկեղեցիների պահպանմանը։ Գրել է «Հայելի ուղղափառութեան Հայաստանեայց Սուրբ եկեղեցու» (Երևանի Մատենադարան) աշխատությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675