Գրիգոր Բակուրեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուզանդական նահանգները 1025 թվականին

Գրիգոր Բակուրիան (հունարեն՝ Γρηγσριος Παχουράνος), 11-րդ դարի երևելի բյուզանդական զորավար։ Ըստ Աննա Կոմնենեի, սերում է ազնվական հայ ընտանիքից։

Սկսել է իր զինվորական կարիերան 1064 թվականին Անի քաղաքի պաշտպանությամբ թուրքական, վրացական և աղվան բանակի դեմ։[1]

Ալեքսիոս I Կոմնենես կայսրը՝ Աննա Կոմնենեի հայրը, նախքան պալատական հեղաշրջում կատարելը և կայսր դառնալը 1081 թվականին, ստանում է Բակուրիանի հավանությունը։

Բակուրիանը մահացել է 1086 թվականին, դժբախտ պատահարից մարտի ընթացքում, որը տեղի է ունեցել Պլովդիվի մոտակայքում։

Գրիգոր Բակուրյանը հիմնել է մի վանք 1083 թվականին ու գրել նրա կանոնագիրքը։ Վանքը գործում է մեր օրերին Բուլղարիայում, Բաչքովո գյուղի մոտ։ Այս վանքի մոտակա հայաշատ քաղաքում՝ Պլովդիվում ապրողների այցելության սիրելի վայրն է։

Վանքի հին կանոնագիրքը հունարեն լեզվով ձեոագիր ընդօրինակություն է։ Կանոնագրքի բնագիրը կորած է։ Ավելի նոր ձեոագրի ընդօրինակությունը վրացերեն լեզվով է։

Կանոնագրքի հունարեն լեզվով ձեռագիր ընդօրինակության մեջ նշված է որ Գրիգոր Բակուրիանը ստորագրել է կանոնագիրքը հայկական տառերով։ Այս ստորագրության մասին վրացական ձեռագիր ընդօրինակությունը տեղեկություն չի տալիս։

Կանոնագիրքի հունարեն լեզվով ձեոագիր ընդօրինակության մեջ նշված է նաև որ Գրիգոր Բակուրիանը հիմնել է վանքը իր հայրենակից իբերացիների համար։ Վրացական ձեոագիր ընդօրինակության մեջ «իբերացի» անվան փոխարեն գրված է «վրացի»։ Կանոնագիրքի հունարեն լեզվով ձեռագիրի որոշ թարգմանիչներ նույն մոտեցումն են ունեցել։ Այս է պատճառը, որ վանքը անցյալում կոչվել է «վրացական»։ Սակայն 11-րդ դարում Իբերիան բյուզանդական նահանգ էր և նրա բնակիչների մեծամասնությունը հայեր էին։ Այս վանքը այժմ պատկանռւմ է բուլղարներին։ Սոֆիայում, Ազգային պետական գրադարանում պահպանվում է մի ձեռագիրք՝ 267 էջանոց հայկական ավետարան 966 թվականից, որը վերցվել է Բակուրյանի հիմնաց իբերական վանքից։

Գրիգոր Բակուրիանը իր եղբոր՝ Աբասի հետ թաղված է մի շենքում (“ոսկորանոցում”), վանքի մոտ, որտեղ էլ կարելի է տեսնել վատ վիճակում իրենց որմանկարները։[2]

Վկայություններ Գրիգոր Բակուրիանի հայկական ծագման մասին[խմբագրել]

«... "նա փոքր էր տեսքով, բայց հզոր զորավար էր" ինչպես ասում է բանաստեղծը [Իլիական 5։801], և սերում էր ազնվական հայ ընտանիքից».[3]

Գրիգոր Բակուրյանի հիմնած վանքի կանոնագրքում գրված է, թե Բակուրյանի ծնողքը և իրեն ծաոայություն կատարողները դավանում են հայկական կրոնքը։[4]

Գրականություն[խմբագրել]

1. Anna Comnena. “The Alexiad”, Translated by E.R.A. Sewter, Pengium Books Ltd., London, 1969, (reprinted in 2003), Pp. 560. Online [2]

2. Louis Petit. Typikon de Grégoire Pacourianos, p. 55, 1. 19 - 21.

3. Nina Garsoian. “The Byzantine Annexation of the Armenian Kingdoms in the Eleventh Century”. In։ The Armenian People from Ancient to Modern Times, vol. 1, New York, 1977, 192 p.

4. Н. Я. Марр. Аркаун – монгольское название христиан..., СПб., с. 17 - 31.

5. Арутюновой – Фиданян, В. А. Типик Григория Пакуриана. Введение, перевод и комментарий. Ереван, 1978, с. 249.

6. Е. Селян. Някой уточнения по повод описа на един ценен арменски ръкопис. В։ сп. Филология, Изд. СУ "Св. Кл. Охридски", София, 1980, бр. 6, с. 101 - 102.

7. Լրագիր «Վահան», Պլովդիվ, Բուլղարիա, 1997 - 2007.

8. Edouard Selian. The Iberian Monks of the Petritzos (Bachkovo) Monastery

9. Gautier, P. Le typikon du sébaste Grégoire Pakourianos. - Revue des études byzantines, T. 42 (1984), pp. 5-145

10. en:Theme of Iberia

11. bg:Бачковски манастир

12. en:Bachkovo Monastery

Նշումներ[խմբագրել]

  1. Абаза, Виктор. История Армении. С.-Петербургъ, 1888, с. 83
  2. Костницата на Бачковския манастир (The bone-vault house of the Monastery of Bachkovo. A Bulgarian translation from Russian)
  3. en:Anna Comnena. “The Alexiad”, Translated by E.R.A. Sewter, Pengium Books Ltd., London, 1969, (reprinted in 2003), Pp. 560. Online [1]
  4. Louis Petit. Typikon de Grégoire Pacourianos, p.55, 1. 19 - 21.