Գրիգոր Արեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Արեշյան
Ծնվել էհունվարի 1, 1881(1881-01-01)[1][2]
Թեթրի Ծղարո, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 23, 1957(1957-04-23)[1][2] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ և բժիշկ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2]
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան (1909)[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2] (1928)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Երեխա(ներ)Սալոմե Արեշյան

Գրիգոր Հակոբի Արեշյան (հունվարի 1, 1881(1881-01-01)[1][2], Թեթրի Ծղարո, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 23, 1957(1957-04-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսի նահանգի Աղբուլաղ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Թելավի շրջանի Սացխենիսի դպրոցում, իսկ միջնակարգը՝ Թիֆլիսի գիմնազիայում, որն ավարտել է 1902 թվականին։ 1903 թվականին Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև։ 1909 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կիևի Պիսմեսկու կլինիկայում, սակայն 1911 թվականին զորակոչվել է բանակ և մինչև 1913 թվականը ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո վերադարձել է Թիֆլիս, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին կրկին զորակոչվել և գործուղվել է Կովկասյան ռազմաճակատ։ 1916 թվականին հիվանդության պատճառով եկել է Թիֆլիս և երեք տարի աշխատել որպես օրդինատոր։

1919 թվականին հրավիրվել է Երևան, հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա՝ դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա։ 1923 թվականին կազմակերպել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (հետագայում՝ բժշկական ինստիտուտ) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը և մինչև 1957 թվականը ղեկավարել այն։ 1938-1957 թվականներին եղել է ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահը։ Գրիգոր Արեշյանի անունով է կոչվում Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան[3]։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1950ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արեշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23