Գրիգոր Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Աղայան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1955(1955-12-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 7, 2005(2005-07-07) (49 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Գրիգոր Աղասու Աղայան (դեկտեմբերի 27, 1955(1955-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2005(2005-07-07), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, համաճարակաբան, զինվորական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), բժշկական ծառայության գնդապետ (1999

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։

1989-2000 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ հոսպիտալի պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, ապա՝ բուժական, 2000-2005 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի զինված ուժերում բուժսպասարկման մակարդակի բարձրացման և բանակում վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին։

Հեղինակ է ուսումնամեթոդաբանական ձեռնարկների[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալ
  • 2002 թ. Գերմանիայի Պ. Էռլիխի արծաթե մեդալ
  • 2003 թ. Մխիթար Հերացու մեդալ
  • 2003 թ. «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ
  • 2004 թ. «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.