Գրիգորի Պետրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Պետրովսկի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1878(1878-02-04)[1]
ԾննդավայրՊեչենեգի, Pechenezhskaya Volost', Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1958(1958-01-09)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական գործիչ, քաղաքական գործիչ և գործարանի բանվոր
ԱշխատավայրDnipro Metallurgy Plant? և Illich Steel & Iron Works?
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Chairman of the All-Ukrainian Central Executive Committee?, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
ԵրեխաներPetr Petrovsky? և Leonid Petrovsky?
Ստորագրություն
Изображение автографа
 Grigoriy Petrovskiy Վիքիպահեստում

Գրիգորի Իվանովիչ Պետրովսկի (ռուս.՝ Григорий Иванович Петровский, ուկրաիներեն՝ Григорій Іванович Петровський, փետրվարի 4, 1878(1878-02-04)[1], Պեչենեգի, Pechenezhskaya Volost', Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1958(1958-01-09)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1897)։ Եղել է ստալինյան քաղաքականությունների (ինչպիսին գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումն էր) իրագործող պատասխանատու պաշտոնյաներից։

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ 1897 թվականին մտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ, ապա ընտրվել ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի կոմիտեի անդամ։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Իոսրկովում, Նիկոլաևում, Մարիուպոլում (այժմ՝ ժդանով), Դոնբասի տարբեր բանավաններում։

1900 թվականին և 1903 թվականին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է Գերմանիա։ 1907 թվականից աշխատանք է կատարել Մարիուպոլում։ 1912 թվականին Եկատերինոսլավում ընտրվել է 4-րդ Պետական դումայի դեպուտատ, եղել դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախագահը։ Մասնակցել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի Կրակովի (1912), Պորոնինոյի (1913) խորհըրդակցություններին, կոոպտացիոն կարգով ընդգրկվել է ԿԿ-ի կազմ։ Աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում, 1913 թվականին եղել է թերթի պաշտոնական հրատարակիչը։ 1914 թվականին Պետական դումայի մյուս բոլշևիկ դեպուտատների հետ ձերբակալվել և 1915 թվականին ցմահ աքսորվել է Տուրուխանյան երկրամաս։

Փետրվարյան հեղափոխության (1917) շրջանում եղել է Ցակուտական մարզի կոմիսարը։ 1917 թվականին, վերադառնալով Պետրոգրադ, մասնակցել է բոլշևիկյան հեղարջման նախապատրաստման և իրականացման աշխատանքներին։ Սովետների II համաոուսաստանյան համագումարի պատվիրակ էր։ 1917-1919 թվականներին եղել է ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողկոմ, Գերմանիայի հետ բանակցությունների խորհրդային պատվիրակության անդամ, մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի (1918) ստորագրմանը։ 1919 թվականին՝ Համաուկրանիական հեղկոմի, 1919-1938 թվականներին՝ Համաուկրանիական ԿԳԿ նախագահ, 1922-1937 թվականներին՝ ԽՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ 1937-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1940 թվականից՝ ԽՍՀՄ հեղափոխության թանգարանի տնօրենի տեղակալ։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000007494
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Петровский Григорий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։