Գրիգորի Կոտովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Կոտովսկի
ռուս.՝ Григорий Иванович Котовский
հունիսի 24, 1881(1881-06-24) - օգոստոսի 6, 1925(1925-08-06)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՀնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԳվարդեյսկոյե, Օդեսսայի շրջան, Օդեսսայի օկրուգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոտովսկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Ծառայության տարիներՌուսաստան 1917
ՌԽՍՖՀ 1918—1922
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1923—1925
Կոչումկորպուսի հրամանատար
Հրամանատարն էրՉեռվոնյան կազակության 17-րդ հեծելազորային դիվիզա և 2-րդ հեծելազորային կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կոտովսկու դին սպանությունից հետո

Գրիգորի Իվանովիչ Կոտովսկի (ռուս.՝ Григорий Иванович Котовский, ռումիներեն՝ Grigore Kotovski, հունիսի 24, 1881(1881-06-24), Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1925(1925-08-06)[1], Գվարդեյսկոյե, Օդեսսայի շրջան, Օդեսսայի օկրուգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և ռազմական գործիչ, Ռուսական քաղաքացիական պատերազմի մասնակից։

1915 թվականից Բեսարաբիայում ղեկավարել է զինված գյուղացիների ջոկատ։ 1917 թվականից կռվել է ռումինական ճակատում։ 1918 թվականի հունվար-մարտին եղել է Տիրասպոլի ջոկատի, 1919 թվականի հուլիսից՝ 45-րդ հրաձգային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ Ի. Ցակիրի զորախմբի կազմում մասնակցել է Դնեստրից մինչև Ժիտոմիր ռազմերթին, 1919 թվականի նոյեմբերին 45-րդ դիվիզիայի հետ՝ Պետրոգրադի պաշտպանությանը։ 1920 թվականի հունվարից, որպես հեծյալ բրիգադի հրամանատար, կռվել է հարավում, Ուկրաինայում և խորհրդա-լեհական ճակատում։ 1920 թվականի դեկտեմբերից՝ 17-րդ հեծյալ դիվիզիայի պետ։ 1921 թվականին հեծյալ զորամասերով մասնակցել է հակախորհրդային ապստամբությունների դեմ արշավանքներին։ 1921 թվականի սեպտեմբերից՝ 9-րդ հեծյալ դիվիզիայի պետ, 1922 թվականի հոկտեմբերից՝ 2-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Սպանվել է 1925 թվականի օգոստոսի 6-ին՝ ոմն Մեյեր Զեյդերի կողմից։

Խորհրդային տարիներին Կոտովսկու անունով կոչել են մի շարք քաղաքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Котовский Григорий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Կոտովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 640