Գրիգորի Դավիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիգորի Դավիդով (մարտի 26, 1971, Հադրութ, Արցախ - փետրվարի 26, 1994, Կարախանբեյլի, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ-հետախույզ, ՊԲ լեյտենանտ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը (1992 թ.)։ 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1992-1994 թվականներին Հադրութի կամավորական ջոկատի, ապա ՊՇ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Խծաբերդի ինքնապաշտպանությանը, Ղաջարի, Գյումշաթլուի կրակակետերի ճնշման գործողություններին, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Հորադիզի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված Է Հադրութում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։