Գրիգորիսի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորիսի դամբարանն Ամարասի վանքում
Գրիգորիսի դամբարան

Գրիգորիսի դամբարան, հայկական ճարտարապետական հուշարձան։

Դամբարանը կառուցվել է 489 թվականին, Արցախի Մյուս Հաբանդ գավառի Ամարասի վանքում, ամփոփելով Գրիգոր Լուսավորչի թոռան՝ 338 թվականին նահատակված Գրիգորիսի գերեզմանը։ Կիսով ստորգետնյա, ուղղանկյուն, թաղածածկ կառույց Է, ընդերկայնական՝ հյուսիսային և հարավային պատերին մեկական մուտքով։ Շեշտված պայտաձև թաղածածկ նախամուտքերն ունեն երկրաչափական և բուսական թեմաներով արխաիկ զարդաքանդակներ։ Գրիգորիսի դամբարանյ հորինվածքով կրկնում է Հայաստանի 5-րդ դարի համանման կառույցներին։ Դամբարանն այժմ գտնվում է 1858 թվականին կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցու բեմի տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 224