Գրենլանդական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենլանդական գայլ
Գրենլանդական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Գրենլանդական գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus orion



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գրենլանդական գայլ (լատին․՝ Canis lupus orion)՝ գորշ գայլի տարատեսակ, որը ապրում է Գրենլանդիայում։ Այս գայլը բազմաթիվ նմանություններ ունի արկտիկական գայլի հետ, սակայն գիտնականներն ապացուցել են, որ այս երկու տեսակները շատ տարբեր են։ Հստակ է միայն այն փաստը, որ գրենլանդական գայլը Գրենլանդիա է եկել Կանադայի հյուսիսից՝ հատելով Սառուցյալ օվկիանոսի սառած մակերևույթը։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդական գայլը ունի համեմատաբար փոքր չափսեր և թեթև քաշ։ Քաշի թեթևությունը բացատրվում է այս գայլերի վատ սնվելով։ Ձմռանը սննդի հետ կապված խնդիրները ավելի են շատանում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրենլանդական գայլն առաջին անգամ հատել է Գրենլանդիայի սահմանը մոտ 25-21 հազար տարի առաջ։ Այս գայլերը եկել են Կանադայի հյուսիսից։