Գրեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից գրեյդեր, որն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերում

Գրեյդեր (անգլ.՝ grader, grade - հարթել), կցովի հողափոր-հարթեցնող մեքենա, որը կտրում, տեղափոխում, հավասարեցնում է գրունտը, սորուն շինանյութերը, ձյունը։ Կիրառվում է ճանապարհների, օդանավակայանների շինարարությունում, գյուղատնտեսության մեջ և այլն։ Գրեյդերի դանակով վահանը մոնտաժված է մեքենայի շրջանակին, վահանը կարելի է բարձրացնել, իջեցնել, շրջել պլանում կամ ուղղաձիգ հարթության մեջ։

Գրեյդերի տարատեսակն է գրեյդեր-էլևատորը, որը ծառայում է գրունտը կտրելու և մի կողմի վրա կիտելու կամ փոխադրամիջոցները բեռնելու համար։ Գրեյդեր-էլևատորի ( 600—1000 մմ տրամագծով սկավառակաձև դանակը կտրում է գրունտը, որը մատուցվում է ժապավենավոր թեք կոնվեյերին (երկարությունը՝ 8—10 մ) և ապա մի կողմ թափվում։ Գրեյդերներըները լինում են կիսակցովի, կցովի և ինքնագնաց։

Աշխարհում երբևէ ստեղծված ամենամեծ գրեյդերը իտալական «Umberto Acco Company» ընկերության Acco Grader է։ Այն կշռում է 160 տոննա, ունի երկու Caterpillar շարժիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյդեր» հոդվածին։