Գրանիտ-Պորփյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրանիտ-Պորփյուր, ներժայթուք, թթվային, կիսախորքային, պորփյուրային ապար։ Բնորոշ են մեկ կամ մի քանի միներալների (օլիգոկլազ, կալիում-նատրիումական դաշտային սպաթ, քվարց, բիոտիտ և ամֆիբոլ) ներփակումներ՝ միկրոգրանիտային, ֆելզիտային հիմնային զանգվածում։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, գույնը՝ մոխրավարդագույն։ Ներկայացված են դայքերով, ոչ մեծ ապարազանգվածներով, որոնք կապված են գրանիտ-գրանոդիորիտային ներժայթուք ապարների հետ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png