Գտիր ապաստան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գտիր ապաստան
անգլ.՝ Take Shelter
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], հոգեբանական թրիլեր և ապոկալիպտիկ ֆիլմ
Թվականհունվարի 24, 2011[4], մարտի 22, 2012[5] և սեպտեմբերի 30, 2011[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեֆ Նիկոլս[2][3][6][…]
ՊրոդյուսերՍոֆյա Լին
Սցենարի հեղինակՋեֆ Նիկոլս
ԴերակատարներՄայքլ Շենոն[2][7][6][…], Ջեսիկա Չեսթեյն[2][7][6][…], Շի Ուինգհեմ[2][7][8][…], Քեթի Բեյքեր[2][7], Ռեյ ՄակՔինոն[7], Քեթի Միքսոն[2][7][8], Լիզա Գեյ Համիլթոն[2][7] և Քեն Սթրանք[9]
ՕպերատորԱդամ Սթոուն
Պատմվածքի վայրՕհայո
Նկարահանման վայրՕհայո
ԿինոընկերությունHydraulx
Տևողություն121 րոպե[10]
Բյուջե4 750 000 $
Շահույթ5 000 000 $
Պաշտոնական կայքէջ
 Take Shelter Վիքիպահեստում

«Գտիր ապաստան» (անգլ.՝ Take Shelter). Ջեֆ Նիկոլսի դրամատիկ ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարին «Սանդենս» փառատոնի ժամանակ[11][12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերտիսը սովորական աշխատող է, ով ապրում է Օհայոյի մոտ մի փոքրիկ քաղաքում՝ իր կնոջ՝ Սամանտայի և աղջկա՝ Հաննայի հետ, ով վերջերս կորցրել է լսողությունը։ Նրանք երջանիկ կյանքով էին ապրում, քանի դեռ Կետրիսը չէր սկսել գիշերը մղձավանջային երազներ տեսնել մեծ փոթորիկի մասին, որին զոհ է գնում իր ընտանիքը։ Ամեն անգամ նա իրեն շատ վատ է զգում և սկսում կասկածել, որ խելագարվում է։ Բոլորն են սկսում նրան խելագարի տեղ դնել։ Բայց Կետրիսը որոշում է դրսում փոթորկից ապաստարան կառուցել, որը իրեն և իր ընտանիքին կպաշտպանի փոթորկից։

Կերտիսի մոտ անընդհատ այն զգացողությունն է լինում, որ փոթորիկ է լինելու, և ընտանիքին էլ զգուշացնում է դրա մասին։ Մի անգամ թռչունները երամով ընկնում են ցած. ըստ Կետրիսի՝ դա ևս փոթորիկի նշան է։ Նա վերցնում է ընտանիքին և գնում ապաստարանը, որտեղից միայն մի քանի օր անց են դուրս գալիս։ Կինը համոզում է նրան, որ փոթորիկ չի լինելու և տանում հոգեբանի մոտ։ Հոգեբանն ասում է, որ Կետրիսին հանգիստ է հարկավոր։ Նրանք ընտանիքով գնում են ծովափ։ Այստեղ նրա դուստրը խաղալիս ավազի վրա գրում է «փոթորիկ» բառը։ Կետրիսը ճիշտ էր կանխազգում, իրոք փոթորիկ է լինում... Բայց արդեն ուշ էր, ապաստարանն էլ՝ շատ հեռու։

Դերասանական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը Դերը
Մայքլ Շեննոն Կուրտիս Լա Ֆորչե
Ջեսսիկա Չաստին Սամանտա Լա Ֆորչե
Քեթի Միքսոն Նեթ
Շեա Վիգհամ Դևարթ
Քեթի Բեյքեր Սառա
Լիզա Գեյ Համիլթոն Քենդրա
Թովա Սթևարթ Հաննա Լա Ֆորչե
Ստյուարտ Գրիր Արմի Դեյվ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]