Գվիդո Գանյաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գվիդո Գանյաչի (իտալերեն՝ Guido Cagnacci; 19 հունվարի 1601, Սանտարկաջելո դի Ռոմանիա — 1663, Վիեննա), իտալացի ուշ բարոկո ժամանակաշրջանի նկարիչ, պատկանել է ֆորլիյան և բոլոնյան գեղարվեստի դպրոցներին:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է Ռիմինի քաղաքի մոտ գտնվող Սանտարկաջելո դի Ռոմանիա ավանում: Հայտնի չէ, թե ով է եղել նրա առաջին ուսուցիչը: Գեղանկարչություն սովորել է Բոլոնիայում 1618—1621թթ, ըստ երևույթին Լոդովիկո Կարաչիի կամ նրա աշակերտների մոտ: Հետո սովորել է Հռոմում (1621—1622թթ) Ջիովաննի Ֆրանչեսկո Բարբիերի (անգլ.) մոտ, Հռոմում ծանոթանում է իր ժամանակակից նկարիչների Գվիդո Ռենիի ու Սիմոն Վուեի հետ: 1627 թվականից աշխատում է Ռիմինիում, մեկ տարի անց, 1628 թվականին փորձում է փախչել հանգուցյալ արիստոկրատ Թեոդոր Ստիվավիի այրու հետ, որի ազգականների համաձայն չէին նրանց ամուսնությանը: Այս անհաջող փորձից հետո Գվիդո Գանյաչին ստիպված է լինում լքել քաղաքը: Ռիմինի է վերադառնում 1631թ, և աշխատում այնտեղ մինչև 1642թ, այդ ժամանակահատվածում նրա աշխատանքների վրա նկատվում է Կարավաջոյի ազդեցությունը: Ռիմինիից հետո մեկնում է Ֆորլի, որտեղ ուսանում է Մելոցո դե Ֆորլիի մոտ: 1650թ նա մեկնում է Վենետիկ, որտեղ ծանոթանում է Նիկոլաս Ռենիրիի հետ: 1658թ գնում է Վիեննա, այնտեղ նրան հովանավորում է Լեոպոլդ I կայսրը[1]: Մահացել է Վիեննայում 1663 թվականին.

[խմբագրել] Ստեղծագործությունը

Մարդկային կյանքի ալեգորիա

Սկզբում նա նկարում է հոգևոր թեմատիկայով, բայց Վենետիկում Նիկոլաս Ռենիրիի հետ ծանոթանալուց հետո, նրա ստեղծագործություններում զգացմունքային, մերկ մարմիններ պատկերող տեսարաններն հաճախակի են դառնում, ինչպիսիք են՝ Լուկրեցիան, Կլեոպատրան, Մարիամ Մագդաղենացին և այն[2]: Գանյաչիի ստեղծագործությունը իր ժամանակակիցների համար անհասկանալի էին, սակայն այժմյան քննադատների կողմից այն արժանանում է բարձր գնահատականի[3]:

[խմբագրել] Ծանոթագրություն

  1. (1986) in Smyth, Francis P., and John P. O'Neill: The Age of Correggio and the Carracci: Emilian Painting of the 16th and 17th Centuries. Washington: National Gallery of Art, 392–397. ISBN 0-521-34019-5. 
  2. Vertova, Luisa (1993). «Guido Cagnacci. Rimini». The Burlington Magazine 135 (1088: Nov.): p. 784. http://www.jstor.org/stable/885843. 
  3. Fossi, Gloria; Marco Bussagli and Mattia Reiche (2004). Italian Art: From the Origins to the Present Day, Catherine Frost (transl.), Florence: Giunti, 368. ISBN 88-09-03725-1 (Ital. orig.). OCLC 44745666. 
Commons-logo.svg

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով