Գվարդիան մահանում է, բայց չի հանձնվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամբրոնի հուշարձանը Նանտում (1848): Պատվանդանին նրա հայտնի արտահայտությունն է` «La garde meurt et ne se rend pas»:

Գվարդիան մահանում է, բայց չի հանձնվում (ֆր.՝ «La Garde meurt mais ne se rend pas!») ֆրանսիական կայսերական գվարդիայի հետիոտն որսորդների գնդի հրամանատար գնդապետ Պիեր Ժակ Էտյեն Կամբրոնին վերագրվող արտահայտությունն է, որը նա ասել է ի պատասխան անգլիացիների հանձնվելու առաջարկին։ Ասվել է 1815 թվականի հունիսի 18-ին Վաթեռլոոյի ճակատամարտի ժամանակ։ Արտահայտության հեղինակային պատկանելությունը հետագայում քննարկվել է և անգամ դարձել դատական քննության առարկա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թևավոր խոսքեր, կազմ. Ն. Ս. Աշուկին, Մ. Գ. Աշուկինա, 1966, Մոսկվա (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]