Գվադիանա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվադիանա - գետ Իսպանիայում և Պորտուգալիայում։ Սկիզբ է առնում Լա Մանչա սարավանդից, առավելապես հոսում Նորկաստիլական սարահարթով, թափվում Ատլանտյան օվկիանոսի Կադիսի ծոցը։ Երկարությունը 820 կմ, ստորին հոսանքում նավարկելի է։ Գվադիանայի ափին է Բադախոս քաղաքը (Իսպանիա)։
Անտիկ դարաշրջանում լատիներեն անվանումը եղել է Anas, որը բառացի նշանակում էր «ջուր, գետ». արաբներն այն ընդունեցին որպես հատուկ անուն և և ավելացրին վադի «գետ» բառը, այսպիսով, անվանումը (իսպաներեն` Guadiana) նշանակում է «Գետ գետ»։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 112.