Գվադալքվիվեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվադալքվիվեր -գետ Իսպանիայի հարավում։ Սկիզբ է առնում Անդալուզյան լեռների հյուսիսից, հոսում Անդալուզյան դաշտավայրով, թափվումբ Ատլանտյան օվկիանոսի Կադիսի ծոցը` առաջացնելով էստուրիա։ Երկարությունը 500 կմ է, ստորին հոսանքում նավարկելի է։ Գվադալքվիվերի ափին են Կորդովա, Սևիլիա քաղաքները։
Անվանումը (իսպաներեն` Guadalquivir [gwadalkiβ̞iɾ]) ունի արաբական ծագում. արաբերեն Վադի էլ Քեբիր (բառացի` «մեծ գետ») անվանման ձևափոխությունն է։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 112.