Գուր-Էմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուր-Էմիր
ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi
Տեսակդամբարան
Երկիր Ուզբեկստան
ՎարչատարածքՍամարղանդ
Մասն էSamarkand – Crossroad of Cultures?
Հիմնվել է1403
Կառուցման սկիզբ1403
Կառուցման ավարտ1404
Ճարտարապետություն
ՈճԹեմուրյան ճարտարապետություն
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ

Գուր-Էմիր (ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi), 14-րդ դարի ճարտարապետական հուշարձան դամբարան Սամարղանդում։ Թեմուրի հրամանով կառուցվել է Մուհամեդ Սուլթանի ճարտարապետական համալիրում (XV դարի վերջին պահպանվել է մասամբ)։ Դամբարանի ութանիստ ծավալը պսակված է բարձր թմբուկով գնդա-կոնային, կողավոր գմբեթով։ Բազմագույն ու ճոխ է արտաքին ու ներքին հարդարանքը։ Ուլուգբեկի օրոք (1420-ական թվականներին) ընդարձակվել է։ Գուր-Էմիրում են թաղված Լենկթեմուրը, Ուլուգբեկը և այլ Թեմուրյաններ։ 1967 թվականին և 1994–1996 թվականներին կառույցը վերականգնվել ու մասամբ վերակառուցվել է։

Հաճախ պարզապես հիշատակվում է որպես մոնղոլ-թաթարական[1] նվաճող Թեմուրի (հայտնի է նաև Լենկթեմուր, Թամերլան անուններով) դամբարան։ Այն կարևոր տեղ է զբաղեցնում Կենտրոնական Ասիայի ճարտարապետության պատմության մեջ[2]՝ որպես այդ կարգի առաջին կառույցներից մեկը, որը ծառայել է իբրև նմուշօրինակ և զգալի ազդեցություն է թողել մոգոլական նմանատիպ հետագա կառույցների վրա, ներառյալ Հումայունի գերեզմանը Դելիում և Թաջ Մահալը՝ Ագրայում, որոնք կառուցվել են Թեմուրի հնդկաստանյան մոնղոլ-թաթարական հետնորդների կողմից[3]՝ հնդկական ու կենտրոնաասիական ճարտարապետությունների որոշակի տարրերի համադրությամբ[4]։

Դամբարանը պսակող գմբեթը մոտավորապես 34 մետր բարձրություն ունի և շրջապատված է շուրջ 25 մ բարձրությամբ մինարեթներով։ Գմբեթը ծածկված է բաց կապույտ սալիկներով։ Բարձր թմբուկը պատված է զարդանախշերով և Մուհամեդի անվան արձանագրությամբ, որն արված է քուֆերեն գրերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանը կառուցվել է 1405 թվականին Սամարղանդում, Թեմուրի հրամանով՝ նրա ծոռ Մուհամմադ Սուլթան Միրզայի ողբերգական մահից հետո։ Ճարտարապետը պարսիկ Մահմուդ Իսֆահանի Մոհամմեդն էր։ Թեմուրի մահից հետո նրա մարմինը տարվել է Սամարղանդ և ամփոփվել Գուր-Էմիրում։ Թեմուրի հարազատների աճյուններն ամփոփվել են բակի անկյուններում։ Դամբարանի ներսում, ի թիվս այլոց, թաղվել են Թեմուրի որդին՝ Շահրուխը և թոռը՝ միջնադարի նշանավոր գիտնական և քաղաքական գործիչ Ուլուգբեկը. վերջինս 1425 թվականին ավարտի էր հասցրել դամբարանի կառուցումը, արևելյան պատի մեջ բացել էր տվել նոր դուռ՝ համարելով, որ արդեն գոյություն ունեցող հյուսիսային մուտքը անհարգալից վերաբերմունքի արտահայտություն է հանգուցյալի հանդեպ։

Ուզբեկստանի ռուսական օկուպացիայի ժամանակ՝ 1868 թվականին գողացել են դամբարանի դռները. դրանցից մեկը ներկայումս գտնվում է Լոնդոնում, երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, իսկ երրորդը՝ Ուզբեկստանի պատմության պետական թանգարանում։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմուրի գերեզմանը ծածկված է նեֆրիտե տապանաքարով, որի վրա արձանագրված է սպառնալից այսպիսի գրություն. «Ով խաթարի տիրակալի խաղաղությունը, կսկսի պատերազմ, որի նմանն աշխարհը դեռ չի տեսել»[5]։ Չնայած դրան՝ 1941 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը գերեզմանը բացվել է, որպեսզի խորհրդային անվանի հնագետ, մարդաբան Միխայիլ Գերասիմովը կարողանա վերստեղծել աշխարհակալ Թեմուրի դեմքի տեսքը, և, ըստ մի լեգենդի[6], շիրիմը բացելու հենց հաջորդ օրը գերմանացիները հարձակվել են ԽՍՀՄ-ի վրա։

Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ Նադիր շահը, որ կուռքի տեղ պաշտում էր Թեմուրին և ջանում էր նմանվել վերջինիս ու նույնիսկ գերազանցել դաժանությամբ, 1740 թվականին կարգադրել է նրա շիրմաքարը բերել ու տեղադրել իր գահին մոտեցնող աստիճաններից մեկի փոխարեն։ Շիրմաքարը տեղափոխելիս կիսվել է։ Դա մեկնաբանվել է որպես վատ նախանշան, և քանի որ շահի մի շարք ձեռնարկումներ անհաջողության են մատնվել, նա, անսալով խորհրդատուներին, կարգադրել է շիրմաքարը վերադարձնել նախկին տեղը՝ Գուր-Էմիր դամբարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marozzi, Justin. Tamerlane: sword of Islam, conqueror of the world. London, Harper Collins, 2004
  2. «Gur-e Amir Mausoleum». Uzbekistan: Remarkable sights of Samarkand. Central Asia Travel. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Berndl, Klaus (2005). National Geographic Visual History of the World. National Geographic Society. էջեր 318–320. ISBN 978-0792236955.
  4. «The Central Asian Naoshbandī Connections of the Mughal Emperors». Journal of Islamic Studies. 7 (2): 229–239. 1996 թ․ հուլիս. doi:10.1093/jis/7.2.229. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին. {{cite journal}}: |first1= missing |last1= (օգնություն); Unknown parameter |l ast1= ignored (օգնություն)
  5. «How The Curse of Timur's Tomb changed the course of World War II». DocumentaryTube (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Facial Reconstruction, Nazis, and Siberia: The story of Mikhail Gerasimov». 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Клавихо, Рюи Гонзалес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Dietrich Brandenburg: Samarkand. Studien zur islamischen Baukunst in Uzbekistan (Zentralasien), Berlin: Hessling, 1972; ISBN 3-7769-0108-X.
  • Ernst Cohn-Wiener: Turan. Islamische Baukunst in Mittelasien, Berlin: Wasmuth, 1930.
  • John D. Hoag: Islamische Architektur. Stuttgart: Belser, 1976; ISBN 3-7630-1704-6.
  • John D. Hoag: Islam. DVA, Stuttgart 1986, S. 140f, ISBN 3-421-02855-9.
  • Alfred Renz: Geschichte und Stätten des Islam von Spanien bis Indien, München: Prestel-Verlag, 1977, ISBN 3-7913-0360-0.
  • Mortimer Wheeler (Hrsg.): Prachtbauten des Ostens. Tempel, Grabstätten und Festungen Asiens, Frankfurt/Main: Ariel, 1965.
  • Charles Shaw The Gur-i Amir Mausoleum and the Soviet Politics of Preservation. In: Future Anterior: Journal of Historic Preservation, History, Theory, and Criticism, Vol. 8, No. 1, Sommer 2011, S. 43–63.
  • Werner Speiser: Baukunst des Ostens. Essen: Burkhard-Verlag Ernst Heyer, 1964.
  • Klaus Pander: Zentralasien. Ostfildern: Dumont, 2005; ISBN 3-7701-3680-2.
  • В. А. Нильсен. У истоков современного градостроительства Узбекистана (XIX — начало XX веков). Ташкент: Издательство литературы и искусства имени Гафура Гуляма,1988.-208 с., ISBN 5-635-00009-6
  • П.Захидов. Архитектурное созвездие эпохи Темура. Ташкент: Главная редакция издательско-полиграфического концерна «Шарк»,1996.—192 с., 85.113(2)1+63.3(5У)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուր-Էմիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 257