Գուրիական ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրիական ապստամբություն
ՎայրԳուրիայի մարզ
Թվականմայիս 1841-ից սեպտեմբեր 1841սեպտեմբեր 1841-ին
Գուրիան Ռուսական կայսրության կազմում

Գուրիական ապստամբություն (վրաց.՝ გურიის აჯანყება, ռուս.՝ Мятеж в Гурии), Վրացա-Իմերեթական նահանգի մաս կազմող Գուրիայի գյուղացիության ելույթը Ռուսաստանի ցարական կառավարության ընդունած նոր տուրքերի և հարկերի դեմ։

1841 թվականին Գուրիայում ռուսական իշխանությունները հարկահանության նոր դրամական համակարգ մտցրեցին։ Մայիսի 22-ին սկսված ապստամբությունը շուտով ընդգրկեց ամբողջ Գուրիան։

Գյուղացիները հրաժարվում էին վճարել պետական հարկերը։ Ապստամբները (ավելի քան 7 հազար մարդ) գրավեցին Գուրիայի ամրացված վայրերը։ Օգոստոսի 9-ին Գոգորեթի (այժմ՝ Մերիա) գյուղի մոտ նրանք ջարդեցին գնդապետ Ալեքսեյ Բրուսիլովի ջոկատը։ Գուրիայում, բացառությամբ Օզուրգեթից, կալվածատերերի և ցարական պաշտոնյաների իշխանությունը վերացվեց, երկրամասի կառավարումն անցավ ապստամբության «Գլխշտաբին»։

Չնայած այս հաջողություններին, սեպտեմբերի վերջին գուրիական ապստամբությունը ճնշվեց ռուսական կանոնավոր զորքերի և տեղական ազնվականական աշխարհազորայինների ուժերով։ Ապստամբությանը մասնակցել են նաև տեղի հայերը։

Ապստամբության գործողությունները տեղ են գտել Էգնատե Նինոշվիլու (1859–1894) «Ապստամբություն Գուրիայում» պատմավեպում[1], որն էլ 1928 թվականին էկրանավորվել է ռեժիսոր Ալեքսանդր Ծուծունավայի կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lang, David Marshall (1962), A Modern History of Georgia, p. 126. London: Weidenfeld and Nicolson.
  2. Ջանկի Գուրիաշի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 258