Գուրգեն Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրգեն Վանանդեցի (Գուրգեն Արշակի Փորսուղյան), (1898, հունիս 10-1937), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:


[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է Կարսում: Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում: 1927-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: Գրականության և արվեստի սոցոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում: 1930-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ: Գրել է մի պոեմ` «Արեգակը խաչափայտին» վերնագրով: Հետո թողել է բանաստեղծությունը և զբաղվել գրականագիտությամբ: Մահացել է 1937-ին:

[խմբագրել] Ստեղծագործությունները

  • Վանանդեցի Գ., Րաֆֆու վեպերը, Երևան, Պետհրատ, 1928:
  • Վանանդեցի Գ., Շիրվանզադեի ստեղծագործության հիմնական գծերը, Երևան, Պետհրատ, 1930:


[խմբագրել] Աղբյուրներ

  • Գրական տեղեկատու, Երևան, 1981, 544 էջ:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ