Գուրգեն Միրզոյան (քամանչահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Միրզոյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Միրզոյան
Ծնվել էհունվարի 12 (25), 1911[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 1975(1975-04-21)[1] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներաժիշտ, երաժշտության դասախոս և հասարակական գործիչ
Գործիքներքամանչա[1]
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գուրգեն Լևոնի Միրզոյան (հունվարի 12 (25), 1911[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1975(1975-04-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քամանչահար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում (Սաշա Օգանեզաշվիլու դասարան)։ Եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար (1929-1931 թթ.), Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժողովրդական գործիքների անսամբլ (1935-1958 թթ.)։

Դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից (1933-1937 թթ.) և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական (1945-1951 թթ.) ուսումնարանների ժողովրդական գործիքների բաժնում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո նշան շքանշան (2) շքանշան
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 618