Գուրգեն Հովնան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Հովնան
Ծննդյան անունԳուրգեն Ներսեսի Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1910(1910-10-20)[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է2000
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և գրականագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1933)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1963)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Գուրգեն Հովնան Վիքիդարանում

Գուրգեն Ներսեսի Հովնան (Հովհաննիսյան), հոկտեմբերի 20, 1910(1910-10-20)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 2000, Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրող, արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Հովնանը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 20-ին, Շուշի քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1964 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1954-1964 թվականներին՝ տնօրեն), 1964-1976 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1976-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ հիմնակազմ գրադարանի գրադարանային խորհրդի նախագահը[2]։ 1978 թվականից նորից աշխատել է գրականության ինստիտուտում։ Գրել է «Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան» (1940, 1968), «Նիկոլայ Գոգոլը և հայ գրականությունը» (1952), «Նիկոլայ Նեկրասովը և հայ պոեզիան» (1956), «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում» (գիրք 1-2, 1960-1961) աշխատությունները։ Հիմնադրել և խմբագրել է «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարը։ Գեղարվեստական երկերից ուշագրավ են «Առաջին ժպիտը» (1931) արձակ բանաստեղծությունների ժողովածուն, «Էմմա» (1934), «Կյանքը փակ նամակներում» (1937) վեպերը։ 1976 թվականին հրատարակվել է նրա «Ավետիք Իսահակյան» հուշապատումը[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Մահացել է 2000 թվականի փետրվարի 9-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալից են «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում. Գիրք 1-2 աշխատությունը», «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարի՝ նրա կողմից հիմնադրումն ու խմբագրումը, արժեքավոր են հայ-ռուսական մշակութային կապերին ու առնչություններին վերաբերող նրա բազմաթիվ գիտական հոդվածները՝ տպագրված ժողովածուներում, պարբերական հրատարակություններում, առանձին գրքերով։

  • Առաջին ժպիտը (արձակ բանաստեղծություններ), Մոսկվա, 1931, 63 էջ։
  • Ցիվա (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1932, 25 էջ։
  • Էմմա, Երևան, 1934, 255 էջ։
  • Ստեփան Շահումյանը և Մաքսիմ Գորկին, Երևան, 1934, 116 էջ։
  • Կյանքը փակ նամակներում, Երևան, 1937, 184 էջ։
  • Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան, Երևան, 1940, 145 էջ։
  • Չորս նովել, Երևան, Հայպետհրատ, 1942, 129 էջ։
  • Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1946, 1946, 106 էջ։
  • Մաքսիմ Գորկին և հայ մշակույթը, Երևան, Հայպետհրատ, 1951, 269 էջ։
  • Ն. Վ. Գոգոլը և հայ գրականությունը, Երևան, Հայպետհրատ, 1952, 190 էջ։
  • Ն. Ա. Նեկրասովը և հայ պոեզիան, Երևան, Հայպետհրատ, 1956, 253 էջ։
  • Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում, գիրք 1, Երևան, 1960, 517 էջ։
  • Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում, գիրք 2, Երևան, 1961, 490 էջ։
  • Ա. Վ. Լունաչարսկին և Հայաստանը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1968, 96 էջ։
  • Մաքսիմ Գորկին և հայ մշակույթը, Երևան, 1968, 268 էջ։
  • Երգ, որ ցնցեց ամբողջ աշխարհը («Ինտերնացիոնալի» հայերեն թարգմանությունների մասին), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1970, 77 էջ։
  • Հունգար ժողովրդի մեծ զավակը, Երևան, 1970։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, «Հայաստան», 1976, 156 էջ։
  • Եղիշե Չարենց։ Ստեղծագործության միջազգային արձագանքները, Երևան, «ՀԽՍՀ գրքասերների ընկերություն»-«Սովետական գրող», 1979, 68 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանակի գեներալ Ի. Վ. Տրյուլենև, Մենք շահեցինք Կովկասի համար մղված ճակատամարտը, հրատարակչություն «Մարտ հանուն հայրենիքի, 1943, 16 էջ։
  • Ի. Գ. Էրենբուրգ, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի, Երևան, 1959, 32 էջ։
  • Պալմիրո Տոլյատի, Մարդկության համար միակ ճիշտ ուղին, Երևան, 1961, 35 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 258-260
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Հովնան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 576