Գուրգեն Բավեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Բավեյան
Ծնվել էմայիսի 2, 1986(1986-05-02) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, բարիտոն
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2007)
Պարգևներ

Գուրգեն Ռոբերտի Բավեյան (մայիսի 2, 1986(1986-05-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բարիտոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Վ. Հարությունյանի դասարան, 2007 թվականին ավարտել է կոնսերվատորիան։ 2005 թվականից Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է, 2009 թվականից` Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։

Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Սերենադ» կամերային նվագախմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Հայաստանի մենակատարների պետական անսամբլի և այլ կոլեկտիվների հետ։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, Բելգիայի, Լիբանանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գուրգեն Բավեյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Դասական երաժշտության բնագավառում Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]