Գուրգեն Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Արզումանյան
նոյեմբերի 8, 1914(1914-11-08)[1][2] - սեպտեմբերի 22, 1943(1943-09-22)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրԿուլիկովկա, Գորոդնյայի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄակիշին (գյուղ, Գորոդնյայի շրջան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումլեյտենանտ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ[1], Հայրենական մեծ պատերազմ[1] և Ստալինգրադի ճակատամարտ[1]
Պարգևներ

Գուրգեն Միրզոյի Արզումանյան (նոյեմբերի 8, 1914(1914-11-08)[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 22, 1943(1943-09-22)[1][2], Կուլիկովկա, Գորոդնյայի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (ետմահու, հունվարի 15, 1944[3]

1935 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ավարտել է հեծելազորային ուսումնարանը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատին («Ձմեռային պատերազմ»Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի լայնամասշտաբ հարձակումից հետո կռվել է երկրի արևմտյան սահմանում, ապա մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը, հարավարևմտյան և կենտրոնական ռազմաճակատների մարտերին։ Սնովի գետանցման և ուկրաինական Կուլիկովկա բնակավայրի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 49