Գուրգեն Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ադամյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 7, 1911(1911-12-07)[1][2][3]
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 28, 1987(1987-09-28)[3] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր, թավջութակահար և երաժշտության դասախոս
Գործիքներթավջութակ[1]
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[2] և Սպենդիարյանի անվան լարային կվարտետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1932) և Մոսկվայի կոնսերվատորիա (1937)[2]
Պարգևներ

Գուրգեն Լևոնի Ադամյան (դեկտեմբերի 7, 1911(1911-12-07)[1][2][3], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3] - սեպտեմբերի 28, 1987(1987-09-28)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3]), հայ թավջութակահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1968 թ.)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի, 1937 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։ Համերգներով հանդես է եկել որպես մենակատար (1932 թվականից) և Սպենդիարյանի անվան լարային կվարտետի կազմում (1932-1955)։ 1939 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

Գրել է թավջութակի երկեր՝ կոնցերտինո (1969), սոնատ-պոեմ (1973), «Գարնանային», «Տոնական» և այլն, ժողովրդական երգերի և պարերի փոխադրումներ, լարային քառյակի համար՝ «Արագած պար» և «Էսկիմոսական մեղեդիներ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Ադամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 63
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։