Գուրամ Ռչեուլիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրամ Ռչեուլիշվիլի (վրացերեն` გურამ მიხეილის ძე რჩეულიშვილი, 1934, հուլիսի 4 - 1960, օգոստոսի 23), վրացի արձակագիր։

1957-ին ավարտել է Թբիլիսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-ին «Ցիսկարի» ամսագրում տպագրվել են նրա առաջին պատմվածքները՝ «Դանդաղ տանգո», «Սերը մարտ ամսին», «Կոտե պապի աշունը», «Սաթագուրի» («Մկնորսությունը»)։ Գ. Ռչեուլիշվիլու առաջին գիրքը՝ «Սալամուրա»-ն, լույս է տեսել երիտասարդ գրողի ողբերգական մահից հետո, 1961-ին։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 459։