Գուստավ Վիգելանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Վիգելանդ

Ադոլֆ Գուստավ Վիգելանդ (նորվ.՝ Gustav Vigeland, 1869-1943), նորվեգացի քանդակագործ։ Սովորել է Օսլոյում և Կոպենհագենում։ Վաղ շրջանում կրել է Օգյուստ Ռոդենի ազդեցությունը («Դժոխք» ռելիեֆը, բրոնզ, 1893, Ազգային պատկերասրահ, Օսլո)։ Հեղինակը սուր բնութագրումներով դիմաքանդակների («Հ․ Իբսեն», մարմար, 1903, Ազգային պատկերասրահ, Օսլո), հուշարձանների [մաթեմատիկոս Նիլս Աբելի (բրոնզ, 1908), կին գրող Սիդոն Գաբրիել Կոլետտի (բրոնզ, 1911), կոմպոզիտոր Ռիկարդ Նուրդրոկի (բրոնզ, 1911), բոլորը՝ Օսլոյում]։ Ստեղծել է Օսլոյի Ֆրոգներ զբոսայգու վիթխարի անսամբլը: Զբոսայգու կողքին է Վիդելանգի թանգարանը (նրա նախկին արվեստանոցը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png