Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Ռոբերտ
Կիրխհոֆ

Gustav Robert
Kirchhoff
Gustav Robert Kirchhoff.jpg
Անունը Գուստավ Ռոբերտ
Կիրխհոֆ
Բնօրինակ
անունը
Gustav Robert
Kirchhoff
Ծնվել է մարտի 12, 1824
Ծննդավայր Քյոնիգսբերգ
Մահացել է հոկտեմբերի 17, 1887
Մահվան վայր Բեռլին
Քաղաքացիություն Գերմանիա Գերմանիա
Մասնագիտություն ֆիզիկոս

Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆ (գերմ.՝ Gustav Robert Kirchhoff, մարտի 12, 1824, Քյոնիգսբերգ - հոկտեմբերի 17, 1887, Բեռլին), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԳԱ անդամ (1874), Պետերբուրգի ԳԱ թղթկից անդամ (1862)։ Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը (1846Բրեսլաուի (1850) և Հայդելբերգի (1854) համալսարանների պրոֆեսոր։

Աշխատանք[խմբագրել]

1875 թվականի գլխավորել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի ֆիզիկայի ամբիոնը։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային, էլեկտրադինամիկային, մեխանիկային։ 1847 թվականին լուծել է ճյուղավորված էլեկտրական շղթաներում հոսանքների բաշխման խնդիրը։ Կիրխհոֆը և Ռ. Վ. Րունզենը հիմք են դրել սպեկտրային վերլուծությանը (1859), որի միջոցով հայտնաբերել են ցեզիումը (1860) և ռուբիդիումը (1861

Փորձեր[խմբագրել]

1858 թվականին տվել է քիմիական ռեակցիայի ջերմային էֆեկտի մեծության ջերմաստիճանից կախման հավասարում (Կիրխհոֆի հավասարում)։ 1859 թվականին Կիրիխհոֆը ձևակերպել է ջերմային ճառագայթման հիմնական օրենքներից մեկը և ֆիզիկա ներմուծել բացարձակ սև մարմին հասկացությունը։ 1860 թվականին ճշգրիտ բացատրել է Արեգակի սպեկտրում մութ շերտերի (ֆրաունհոֆերյան գծեր) առաջացման պատճառը և ենթադրություններ արել Արեգակի մթնոլորտի քիմիական բաղադրության մասին։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Walther Gerlach։ Kirchhoff, Gustav Robert. In։ Neue Deutsche Biographie (NDB). Band 11, Duncker & Humblot, Berlin 1977, ISBN 3-428-00192-3, S. 649–653 (Digitalisat).
  • Klaus Hentschel։ Gustav Robert Kirchhoff (1824–1887) und Robert Wilhelm Bunsen (1811–1899). In։ Karl von Meyenn (Hrsg.) Die Grossen Physiker. München։ Beck, 1997, Bd. 1, S. 416–430.
  • Klaus Hübner։ Gustav Robert Kirchhoff. Das gewöhnliche Leben eines außergewöhnlichen Mannes. Verlag Regionalkultur, Ubstadt-Weiher 2010, ISBN 978-3-89735-606-1.
  • Robert Knott։ Kirchhoff, Gustav Robert. In։ Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 51, Duncker & Humblot, Leipzig 1906, S. 165–167.
  • Gustav Robert Kirchhoff. In։ Ludwig Boltzmann։ Populäre Schriften. Johann Ambrosius Barth, Leipzig 1905, S. 51–75 (online).
  • Woldemar Voigt։ Zum Gedächtniss von G. Kirchhoff. Rede gehalten in der öffentlichen Sitzung der K. Gesellschaft der Wissenschaften am 5. December 1887 (= Abhandlungen der Königlichen Gesellschaft der Wissenschaften in Göttingen. Band 35, Nummer 7). Dieterich, Göttingen 1888 (online).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png