Գուլիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեմյուել Գուլիվեր
Տեսակգրական հերոս
ՀեղինակՋոնաթան Սվիֆթ
Ներկայացված էԳուլիվերի ճանապարհորդությունները
Սեռարական
Ազգությունանգլիացի
Հրարած տիեզերքիցUniverse of Gulliver?
ԾննդավայրՆոթթինգեմշիր, Անգլիա
ԵրեխաներՋոննի, Բեթթի
Մասնագիտությունծովագնաց
 Gulliver Վիքիպահեստում

Լեմյուել Գուլիվերը (անգլ.՝ Lemuel Gulliver), իռլանդացի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի հերոսն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլիվերը ճանապարհորդում է 4 արտասովոր երկրներում։

Առաջին երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը Լիլիպուտիան է՝ թզուկների երկիրը, որտեղ Գուլիվերը հսկա է թվում։ Երկրի բնակիչներն իրենց թզուկ թագավորին անվանում են հզորագույն կայսր, Տիեզերքի ուրախություն ու սարսափ, միապետների միապետ, բայց պարզվում է, որ Գուլիվերը՝ անգլիացի սովորական հողատիրոջ որդին, կարող է այդ գաճաճ թագավորին ու նրա արքունիքին փաթաթել թաշկինակի մեջ և դնել բաճկոնի գրպանը։

Երկրորդ երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ երկիրը հսկաների աշխարհն է, այստեղ նա աննշան էակ է։ Երբ Գուլիվերը հսկաների թագավորին պատմում է իր երկրի արքունիքի և իր դատողությունների մասին, թագավորն ապշում է, թե այդ փոքրիկ ու ողորմելի էակներն ինչպես կարող են այդքան դաժան մտքեր ու մեծ հավակնություններ ունենալ։

Երրորդ երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ երկիրը թռչող Լապուտա կղզին է, որի թագավորն ու ժողովուրդն ամբողջությամբ նվիրվել են արվեստին ու գիտությանը, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում օգտվել դրանցից, որովհետև գիտնականները զբաղվում են անկարևոր խնդիրներով։ Վեպում ներկայացված Լագադոյի լուսարձակների ակադեմիան Անգլիայի գիտությունների ակադեմիան է, որին անխնա ծաղրել է Սվիֆթը՝ անօգտակար հետազոտությունների համար։

Չորրորդ երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ երկիրն ամենաարտասովորն է, դա զարմանահրաշ ձիերի՝ հուիհընմհընմների երկիրն է՝ իդեալական բարքերով ու կատարյալ ապրելաձևով։ Հուիհընմհընմները չգիտեն՝ ի՞նչ է պատերազմը, չունեն թագավոր, քանի որ բոլորը հավասար են, չկա իշխանություն, պատիժ, որովհետև դատապարտելու ոչինչ չկա։ Նրանց լեզվում չկան «կեղծիք» և «խաբեություն» բառերը։ Սակայն այս երկրում ապրում են եհուները՝ կեղտոտ, չար ու այլասերված արարածները։ Գուլիվերը սարսափում է և կարծում, որ մարդկությունը հետադիմում և գնում է կործանման, որից փրկվելու միջոց է համարում վերադարձը բնություն։

Գրքում այլաբանության միջոցով ծաղրված են Անգլիայի քաղաքական, իրավական, կրոնական, տնտեսական հաստատությունները, հասարակության բոլոր խավերը՝ արքայից մինչև վերջին հպատակը։ Ավելի քան 250 տարի է անցել այս գրքի լույսընծայումից, սակայն Գուլիվերի արտասովոր արկածներն այնքան հրապուրիչ են, որ մինչ այսօր գերում են թե՜ փոքրերին, թե՜ մեծերին։ Հսկա մարդկանց հաճախ անվանում են Գուլիվեր, որովհետև մարդկանց ամենից շատ դուր է եկել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլիվեր» հոդվածին։