Գորեղամկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Palestine Mole-rat 1.jpg

Գորեղամկներ, (լատիներեն՝ Spalax), կրծողների կարգի կաթնասունների սեռ։ ՀՀ տարածված է մեկ տեսակ՝ սովորական գորեղամուկը։ Տարածված է Շիրակի, Արագածոտնի մարզերում։


Մարմնի երկարությունը մինչև 3 սմ է։ Վարում են ստորգետնյա կյանք։ Աչքերը հետզարգացած են, կտրիչները՝ շատ մեծ են՝ փորելուն հարմարված։ Ապրում են տափաստանային, անտառատափաստանային և լեռնամարգագետնային գոտիներում՝ մինչև 2500 մ բարձրություններում։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում են 2–5 ձագ։ Սնվում են բույսերի ստորգետնյա մասերով (մեծ պաշար են կուտակում ձմռան համար)։ Երբեմն վնաս են հասցնում բանջարանոցներին. կրծում են արմատապտուղները։[1]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 382։