Գորդոն Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Կուպեր, տիեզերագնաց-օդաչու, ԱՄՆ

Գորդոն Կուպեր (Cooper) (մարտի 6, 1927, ք. Շոնի, Օկլահոմա, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 2004, Վենտուրա, Կալիֆորնիա, ԱՄՆ), ԱՄՆտիեզերազնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։

Ավարտել է ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը (1956), փորձարկող օդաչուների դպրոցը (1957)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1959 թվականից։ Առաջին թռիչքը կատարել է 1963 թվականի մայիսի 15-17-ը, <Մերկուրի> տիեզերանավով, որը Երկրի շուրջը պտտվել է 22 անգամ՝ անցնելով 879 հազար Կմ։ 1965 թվականի օգոստոսի 21-29-ին Գորդոն Կուպերը երկրորդ թռիչքը կատարել է Չ.Կոնրադի հետ, որպես <Զեմինի-5> տիեզերանավի հրամանատար։ Տիեզերանավը Երկրր շուրջը կատարել է 120 պտույտ, անցել 5, 3 մլն Կմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png