Գոռ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոռ Հովհաննիսյանը (ծնվ. սեպտեմբերի 15, 1978 ՀՀ Արթիկ) հայազգի իրավաբան և կառավարման գիտությունների մասնագետ է։

Կենսագրությունը[խմբագրել]

Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Դպրոցական կրթությունն ստացել է Արթիկի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Գոռ Հովհաննիսյանն իրավագիտություն է ուսանել Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2005-2010 թվականներին Գոռ Հովհաննիսյանը եղել է Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի անդամ և հասարակական հիմունքներով ղեկավարել հիշյալ ասոցիացիայի սահմանադրական իրավունքի հանձնաժողովը։ 2006-2013 թվականներին նա աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում որպես գլխավոր մասնագետ։ 2011-ից «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամներից է[1]։

2008 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) հրավերով Գոռ Հովհաննիսյանը կառավարման գիտություններ է ուսանել Շպայերի Կառավարման Գիտությունների Գերմանական Համալսարանում (Deutsche Hochschule für Verwaltungswissenschaften Speyer (DHV Speyer))՝ ստանալով կառավարման գիտությունների մագիստրոսի աստիճան (Mag. rer. publ.). Գերմանիայում ուսումնառության ընթացքում նա մասնագիտացել է նաև միջազգային կառավարման ոլորտում (International Management Competence)[2]։

2010-2013 թվականներին Գոռ Հովհաննիսյանը սովորել է Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանի (Humboldt-Universität zu Berlin) իրավաբանական ֆակուլտետի դոկտորանտուրայում և պրոֆ. դոկ. Ուլրիխ Բաթթիսի (Prof. Dr. Dr.h.c. Ulrich Battis) ղեկավարությամբ 2014 թվականի հունվարին պաշտպանել դոկտորական ատենախոսություն «Համեմատություն գերմանական սահմանադրական գանգատի և հայկական անհատական դիմումի միջև» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի (Doctor iuris) գիտական աստիճան՝ "magna cum laude" (գերազանց) գնահատականով։

Գիտական գործունեությունը[խմբագրել]

Գոռ Հովհաննիսյանը հետազոտություններ է կատարում մարդու հիմնական իրավունքների[3], մարդու արժանապատվության, համեմատական սահմանադրական իրավունքի[4] ոլորտներում։ Նրա ուսումնասիրության առանձնահատուկ առարկա է անհատական դիմումի ինստիտուտը։

Մարդու արժանապատվության բնագավառում Գոռ Հովհաննիսյանը վերլուծում է մարդու արժանապատվության հասկացությունը և նրա դերը որպես մարդու բոլոր հիմնական իրավունքների հիմք։ Նա հարում է իրավագիտության մեջ առկա այն տեսակետին, որ մարդու արժանապատվությունը յուրաքանչյուր անհատին տրված օբյեկտիվ արժեք է, որն անհնար է խլել նրանից կամ տնօրինել այն[5]։

Անհատական դիմումի ինստիտուտի առնչությամբ Գոռ Հովհաննիսյանն այն տեսակետն է պաշտպանում, որ ՀՀ-ում մարդու հիմնական իրավունքների արդյունավետ երաշխավորման համար անհրաժեշտ և անխուսափելի է անհատական սահմանադրական բողոքի գերմանական մոդելի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքացուն սահմանադրական բողոքի միջոցով սահմանադրական վերահսկողության տակ առնել պետական իշխանության ցանկացած գործողություն (անգործություն) կամ իրավական ակտ[6]։

Գիտական հրապարակումները[խմբագրել]

Գիտական հոդվածներ[խմբագրել]

  • Գոռ Հովհաննիսյան, «Ծայրահեղ անհրաժեշտության հասկացությունը և էությունը» // Երիտասարդ գիտնականների հոդվածների ժողովածու, Երևան 2000, էջ 151-155։
  • Գոռ Հովհաննիսյան, «Սահմանադրական արդարադատությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը» // «Սահմանադրական արդարադատության հիմնախնդիրները և զարգացման միտումներն արդի ժամանակաշրջանում» ժողովածուում (Վ. Հովհաննիսյանի խմբ.), Երևան 2007, էջ 40-64։ ISBN 978-99941-0-210-5
  • Gor Hovhannisyan։ Der Völkermord an den Armeniern, in։ Gerald Sander/ Ingo Wetter (Hrsg.)։ Die Europäische Union und die Türkei։ Chancen und Herausforderungen eines Beitritts, Schriften zu Mittel- und Osteuropa in der Europäischen Integration, Band 9, Hamburg 2009, S. 209-227. ISBN 978-3-8300-4217-4 Online in Internet [Գոռ Հովհաննիսյան, «Հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը» (գերմ.) // «Եվրոպական Միությունը և Թուրքիան. անդամակցության հնարավորություններ և մարտահրավերներ» ժողովածուում (Գ. Զանդերի և Ի. Վեթթերի խմբ.), Հատոր 9., Համբուրգ 2009, էջ 209-227]։
  • Գոռ Հովհաննիսյան, «Մարդու արժանապատվության իրավունքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում», ՀՀ ՍԴ տեղեկագիր 4(53)/2009, էջ 4-15։ ISSN 1829-1155 Առցանց
  • Gor Hovhannisyan։ Wo endet Europa? Ist Armenien ein europäischer Staat?, in։ Konrad Scorl/Gerald Sander (Hrsg.)։ Die Identität Europas - Was ist "europäisch"? Schriften zu Mittel- und Osteuropa in der Europäischen Integration, Band 11, Hamburg 2011, S. 253-273. ISBN 978-3-8300-5270-8 Online in Internet [Գոռ Հովհաննիսյան, «Որտե՞ղ է վերջանում Եվրոպան: Արդյո՞ք Հայաստանը եվրոպական պետություն է» (գերմ.) // «Եվրոպայի ինքնությունը. ի՞նչն է «եվրոպական» ժողովածուում (Կ. Սքորլի և Գ. Զանդերի խմբ.), Հատոր 11., Համբուրգ 2011, էջ 253-273]։
  • Gor Hovhannisyan։ Analysis of How the Principle of Protecting Confidence in the Legal System is Reflected in the Administrative Law of the Republic of Armenia, in։ South Caucasus Law Journal, Vol. 02/2011։ Legal Protection against the Decisions of Administrative Bodies, p. 147-151. ISBN 978-9941-9181-4-8 [Գոռ Հովհաննիսյան, «Վստահության պաշտպանության սկզբունքի դրսևորումը ՀՀ վարչական իրավունքում» (անգլ.) // Հարավկովկասյան իրավաբանական ամսագիր, Հատոր 02/2011. Իրավական պաշտպանություն ընդդեմ վարչական մարմինների որոշումների, էջ 147-151]. Online in Internet։
  • Gor Hovhannisyan։ Die Probleme der Privatisierung in Armenien nach der Unabhängigkeit, in։ Gerald G. Sander/Luboš Tichý (Hrsg.)։ Öffentliche Dienstleistungen in Deutschland und Ostmitteleuropa im Spannungsfeld von Daseinsvorsorge und Wettbewerb, Öffentliche Unternehmen und öffentliches Wirtschaftsrecht, Band 3, Hamburg 2012, S. 241-255. ISBN 978-3-8300-5271-5 Online in Internet [Գոռ Հովհաննիսյան, «Սեփականաշնորհման խնդիրները Հայաստանում անկախացումից հետո» (գերմ.) // «Հանրային ծառայությունները Գերմանիայում և Արևելակենտրոնական Եվրոպայում կենսաապահովման և մրցակցության լարման դաշտում» ժողովածուում (Գ. Զանդերի և Լ. Տիխիի խմբ.), Հանրային ձեռնարկություններ և հանրային տնտեսական իրավունք, Հատոր 3., Համբուրգ 2012, էջ 241-255]։
  • Գոռ Հովհաննիսյան, «Անհատական դիմումի թույլատրելիության նախապայմանները», Դատական իշխանություն 8-9 (157-158)/2012, էջ 13-21։ Առցանց
  • Գոռ Հովհաննիսյան, «Վերջնական դատական ակտով օրենքի դրույթի կիրառումը ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի իմաստով», Դատական իշխանություն 12 (161)/2012, էջ 14-19։ Առցանց

Հոդվածներ և հարցազրույցներ առցանց լրատվամիջոցներում[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]