Գոնսալես Կատան
Քաղաք | ||
---|---|---|
Գոնսալես Կատան | ||
González Catán | ||
Երկիր | Արգենտինա | |
Պրովինցիա | Բուենոս Այրես | |
Շրջան | Լա Մատանսա | |
Մակերես | 52 կմ² | |
ԲԾՄ | 19 մ | |
Բնակչություն | 165 206 մարդ | |
Ժամային գոտի | UTC-3 | |
Հեռախոսային կոդ | +54 2202 | |
Փոստային ինդեքս | B1759 | |
| ||
Գոնսալես Կատան (իսպ.՝ González Catán), քաղաք, որը գտնվում է Լա Մատանսա շրջանում, Բուենոս Այրես պրովինցիայում (Արգենտինա)։ Գոնսալես Կատանը Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մասն է կազմում։
Գոնսալես Կատանը երկրորդն է Լա Մատանսա շրջանում ըստ տարածքի (52 կմ²) և բնակչության (165 206 մարդ)։ Գոնսալես Կատանը գտնվում է Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի հարավ-արևմուտքում, մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Բուենոս Այրեսի հետ քաղաքը միանում է Ազգային Ճանապարհ 3-ի միջոցով։
Առաջին բնակավայրը ներկայիս Գոնսալես Կատանի վայրում, ինչպես նաև ամենահինը Լա Մատանսա շրջանում, հիմնադրվել է 1570 թվականին, որպես Կոնկիստադորի կայազոր, կապիտան Խուան դե Գարայի կողմից։ Ժամանակակից Գոնսալես Կատան քաղաքը սկսել է իր թվագրությունը 1869 թվականից, երբ Խերման Կարիսոն վաճառել է հողեր բժիշկ Մաուրիսիո Գոնսալես Կատանին, ով նշանավոր վիրաբույժ և գավառային դեպուտատ էր։ Գոնսալես Կատանը օգտագործում էր այդ հողերը հանգստի համար։ Նա նաև հող առանձնացրեց Սան Մաուրիսո քոլեջի կառուցման համար 1879 թվականին։ Գոնսալես Կատանը մահացել է 1895 թվականին։
Քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1910 թվականի ապրիլի 3-ին։ Երկաթուղային կայարանի բացումը տեղիք տվեց քաղաքի հետագա զարգացմանը։ Արագ աճը արդյունաբերական արտադրության ոլորտում 1935-1954 թվականներին, նպաստեց միգրանտների ներհոսքին երկրի տարբեր շրջաններից։ Քաղաքի զարգացման հետ սրվեցին նաև սոցիալական խնդիրները։ 1950-ական թվականներին այստեղ բնակություն հաստատեց հոգևորական Մարիո Պանտալեոն, ով հիմնել է մատուռ և բարեգործական հիմնադրամ 1970 թվականներին։ 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Գոնսալես Կատանը ստացավ քաղաքի կարգավիճակ[1]։ Սոցիալ-տնտեսական խնդիրները 2004 թվականին ցույց տրվեցին Buena Vida Delivery կատակերգությունում։
1977 թվականին Գոնսալես Կատանի շրջակայքում կազմակերպվել է խոշոր աղբանոց ամբողջ Արգենտինայի մասշտաբով, այստեղ էին բերվում թափոններ Բուենոս Այրեսից և ագլոմերացիայի 14 մունիցիպալիտետներից։ Առաջացան բազում առողջական խնդիրներ տեղի բնակչության մոտ։ 2010 թվականին ընդունվել է նախագիծ թափոնների վերամշակման մասին[2]։
Գոնսալես Կատանը հայտնի է Կամպոնոպոլիս[3] զբոսայգով, որը ստեղծել է բիզնեսմեն Անտոնիո Կամպանոյը 1976 թվականին, նախկին աղբանոցի վայրում, գոթական թեմայով։ Այն զբաղեցնում է 200 հա տարածք Ազգային Ճանապարհ 3-ից դեպի արևելք[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ La Matanza: González Catán Արխիվացված 2011-07-16 Wayback Machine (Իսպաներեն)
- ↑ «CEAMSE vs. CARE. ¿Una solución a la basura?». Notio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Կամպոնոպոլիս զբոսայգի».
- ↑ «The Soul is Bone». Malformalady. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Campanópolis». Flickr.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքը google քարտեզում (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալես Կատան» հոդվածին։ |
|