Գոնիդիում (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գոնիդիումից)

Գոնիդիում (հուն․՝ γονή - առաջացնող և ιδιον - փոքրացնող վերջածանց),

  1. Կանաչ կամ կապտականաչ ջրիմուռներ, որոնք սնկերի հետ միասին առաջացնում են քարաքոսեր։ Երբեմն սխալմամբ գոնիդիում համարում են քարաքոսերի բազմացման օրգանները։
  2. Թելաձև բակտերիաների շարժական կամ անշարժ բջիջներ, որոնք անջատվում են թելիկներից և ծառայում բազմացմանը։
  3. Փոքր, անշարժ, գնդաձն բջիջներ, որոնք մասնակցում են կապտականաչ ջրիմուռների բազմացմանը, ինչպես նաև բջիջներ, որոնց վրա բազմացման ժամանակ ընկնում է ջրիմուռների մարմինը։
  4. Անսեռ ճանապարհով առաջացող սպորների հնացած անվանումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157