Գոմս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 7-8 կմ արևմուտք։
XIX դարի վերջերին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին բրուտագործությամբ, անասնապահությամբ, կտավագործությամբ, հողագործությամբ։
Գյուղն ուներ մի քանի ջրաղացներ, եկեղեցի և վարժարան։ Գոմսի մոտ է գտնվել Գոմաց Ս. Աստվածածին տաճարը, որն ավերվել է 1915 թվականին[1]։