Գոհար Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Համբարձումյան
Ծնվել էհունիսի 28 (հուլիսի 11), 1907[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էհունիսի 26, 1979(1979-06-26)[2][1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան[2], ՀԱՊՀ[2][1] և Երևանի պետական համալսարան[2][1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1929)[2]
Կոչումդոցենտ[2][1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[2][1] (1938)
Պարգևներ
ՀայրՀամազասպ Համբարձումյան

Գոհար Համազասպի Համբարձումյան (հունիսի 28 (հուլիսի 11), 1907[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - հունիսի 26, 1979(1979-06-26)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1938), դոցենտ (1939), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։

Համազասպ Համբարձումյանի դուստրն է, Վիկտոր Համբարձումյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ Մինչև 1946 թվականն աշխատել է նույն համալսարանում։ 1966-1967 թվականներին եղել է ԵՊԻ կիրառական մաթեմատիկայի, 1967-1979 թվականներին՝ ԵՊՀ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնների վարիչ։ Աշխատանքները վերաբերում են Բեռնուլիի բաշխմանը ենթարկվող անհայտ թվով փորձերի մեջ ինֆորմացիայի քանակի որոշմանը, մարկովյան գծային պրոցեսների և ինֆորմացիայի տեսության հարցերին։ Հեղինակ է «Հավանականությունների տեսության խնդրագիրք» (1973, համահեղինակ), «Պատահական պրոցեսներ» (1974), «Հավանականությունների տեսություն» (3-րդ վերամշակված և լրացված հրատարակություն՝ 1977) գրքերի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Труды всесоюзного совещания по теории вероятностей и математической статистике, Ереван, 19-25 сентября 1958 г. / Сост. ред. Г. А. Амбарцумян и др. Ереван, Изд-во АН АрмССР, 1960.
  • Հավանականությունների տեսության համառոտ դասընթաց։ Համբարձումյան Գոհար Համազասպի, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1961։
  • Հավանականությունների տեսության համառոտ դասընթաց։ Ուս. ձեռնարկ բուհերի համար, Համբարձումյան Գոհար Համազասպի, Թումանյան Ս. Խ, Բաբանյան Ռ. Հ. Երևան, Հայպետուսմանկհրատ, 1961[3]։
  • Միացությունների տեսության և հավանականությունների տեսության տարրերը։ Ուսումնական ձեռնարկ, Համբարձումյան Գոհար Համազասպի, Երևան; Հայպետուսմանկհրատ, 1963։
  • Խնդիրներ հավանականությունների տեսության վերաբերյալ (1968-69 ուս. տարի)։ Կազմ.՝ Ա. Խ. Մանուկյան, խմբ.՝ Գ. Հ. Համբարձումյան, ՀԽՍՀ բարձրագույն մասնագիտ. կրթ. մինիստրութ., Կ. Մարքսի անվան Եր. պոլիտեխ. ինստ., Կիրառական մաթեմատիկայի ամբիոն, Երևան, Ա. հ., 1969:
  • Հավանականությունների տեսության դասընթաց։ Ուս. ձեռնարկ բուհերի համար, Համբարձումյան Գոհար Համազասպի, Թումանյան Ս. Խ., Երևան, «Լույս», 1971[4]։
  • Հավանականությունների տեսության խնդրագիրք։ Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1973։
  • Պատահական պրոցեսներ։ Ուսումնական ձեռնարկ, Համբարձումյան Գոհար Համազասպի, Գասպարյան Ֆ. Ն., Երևան, «Լույս», 1974[5]։
  • Հավանականությունների տեսություն։ [Ուսումնական ձեռնարկ բուհերի ուսանողների համար], Գ. Հ. Համբարձումյան, խմբ.՝ Ս. Խ. Թումանյան, Կ. Ս. Լաթոյան, Երևան, «Լույս», 1977[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Համբարձումյան, Գոհար Համազասպի (1961). Թումանյան, Ս Խ (ed.). Հավանականությունների տեսության համառոտ դասընթաց։ Ուս. ձեռնարկ բուհերի համար. Translated by Բաբանյան, Ռ Հ. Երևան: Հայպետուսմանկհրատ.(չաշխատող հղում)
  4. Համբարձումյան, Գոհար Համազասպի (1971). Թումանյան, Ս Խ (ed.). Հավանականությունների տեսությանդասընթաց. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  5. Համբարձումյան, Գոհար Համազասպի (1974). Գասպարյան, Ֆ Ն (ed.). Պատահական պրոցեսներ։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Լույս.(չաշխատող հղում)
  6. Համբարձումյան, Գոհար Համազասպի (1977). Թումանյան, Ս Խ; Լաթոյան, Կ Ս (eds.). Հավանականությունների տեսություն (3-րդ վերամշակ. և լրաց. հրատ ed.). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 107
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։