Գոլորշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն

1. ԱԻ – ներ կապված մթնոլորտի վիճակի և կազմության փոփոխություններով[խմբագրել]

Մթնոլորտը ( հուն.՝ ατμός - «գոլորշի» и σφαῖρα - «ոլորտ») երկրային մարմնի գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները՝

Արդյունաբերական աղտոտում[խմբագրել]

Հիմնական աղբյուրներն են ջերմաէլեկտրակայանները, մետաղամշակման, քիմիական, նավթավերամշակման, ցեմենտի արտադրության և այլ ձեռնարկություններ։ Ներկայումս ամեն տարի մթնոլորտ է արտանետվում ավելի քան 200 մլն տ. ածխածնի օքսիդ, 20 մլրդ տ. ածխածնի երկօքսիդ, 50 մլն տ. ածխաջրատներ, 55 մլն տ. ազոտի օքսիդ, 150 մլնտ. ծծմբի օքսիդ, 250- 300 մլն տ. փոշի և այլ ախտածին նյութեր։ Միայն Ալավերդու «ACP» ՓԲԸ պղնձաձուլական գործարանը, որը պղինձ է արտադրում առանց ծծմբական թթվի արտադրության, ամսական 1000-2000 տոննա ծծմբային գազ է արտանետում մթնոլորտ։

Աղտոտում փոշու միջոցով[խմբագրել]

Աղտոտումը իրականանում է երկու եղանակով՝ բնական և արհեստական։ Բնական աղբյուրներից է՝ տիեզերական փոշին (յուրաքանչյուր տարի տիեզերքից երկրի վրա է թափվում, 2-5 մլն տ մանրագույն, պինդ, օդում կախված մասնիկներ), հողի, տափաստանների, անապատների հողմահարումը, անտառային, տափաստանային, տորֆային հրդեհները, հրաբխային ժայթքումները։ Փոշիով աղտոտումը կարող է ունենալ կենսաբանական ծագում (բոյսերի սպորներ, բորբոսային սնկեր, բակտերիաներ)։ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում, և աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը։ Աղտոտման մեկ այլ աղբյուր են հանդիսանում գործող շինհրապարակները։ Ծանր մետաղների արտանետման տեսակետից վտանգ է ներկայացնում «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունները։

Աղմուկային ախտոտվածություն[խմբագրել]

Այս տեսակի աղտոտվածությունը առաջացնում է ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալական հիմնախնդիր։ Ախտոտվածության հիմնական աղբյուրը տրանսպորտային միջոցներն են, տարաբնույթ տեխնիկայի շահագուծումը, զվարճանքի օբյեկտները, բարձր խոսքը (վերջի երկուսը առաջացնում են լոկալ բնույթի ախտոտում)։ Երևան քաղաքի մայրուղիներում, հրապարակներում նույնիսկ գիշերը այն հասնում է 70 դԲ և ավելի, այն դեպքում երբ թույլատրելի չափեբաժինը 30 Դբ է։ Դասասենյակներում, ուսումնական հաստատություններում և դպրոցների լսարաններում, ձայնի թույլատրելի չափաբաժինը կազմում է 40 դԲ, առավելագույնը 55 դԲ։ Բնակարանների սենյակներում, հանգստյան տներում, առողջարաններում ժամը 6.00-22.00՝ թույլատրելին 40 դԲ է առավելագույնը 55 դԲ, ժամը 22.00-6.00՝ թույլատրելին 30 դԲ է, առավելագույնը՝ 45 դԲ։ Հյուրանոցի համարներում, հանրակացարաններում ժամը 6.00-22.00-ը թույլատրելին 45 դԲ է առավելագույնը 60 դԲ, 22.00-6.00-ը թույլատրելին 35 դԲ է առավելագույնը 50 դԲ։ Աղմուկային ախտոտվածությանը էապես նպաստում է նաև կանաչ գոտիների սակավությունը։

Աղտոտում տրանսպորտային միջոցների արտանետումներով[խմբագրել]

Խոշոր քաղաքներում այն հանդիսանում է մթնոլորտային աղտոտման գլխավոր աղբյուրը։ Երևան քաղաքի օդային ավազանի աղտոտման 90%-ը բաժն է ընկնում ավտոտրանսպորտին։ Հայտնի է, որ թվով 1000 ավտոմեքենան օրական միջինը արտանետում է 3տ CO2։ 1տ բենզինի այրումից արտանետվում է 60 կգ ածխածնի օքսիդներ, իսկ արտանետված գազերը պարունակում են նաև 200-ից ավելի ախտածին նյութեր, այդ թվում քաղցկեղածին (կապարի միացություններ, պենտան, հեքսան և այլն)։

Աղտոտում էլեկտրամագնիսական դաշտով[խմբագրել]

Աղտոտման աղբյուր կարող է հանդիսանալ արեգակը (արեգակնային բռնկումներ, գեոմագնիսական, մագնիսական փոթորիկներ, լուսնային փուլեր), էներգոհամակարգի օբյեկտները (հատկապես բարձր լարման), էլեկտրատրատրանսպորտը, հեռահաղորդակցության համակարգերը, միջոցները և այլն։ Մարդու մարմինը նույնպես ունի իր սեփական էլեկտրաստատիկ դաշտը։ Հայտնի է, որ մարդու կենսաբանական համակարգը ակնհայտորեն զգայուն է նույնիսկ ցածր հզորության էլեկտրամագնիսական ազդեցությունների նկատմամբ։

Մթնոլորտի աղտոտման հետևանքները[խմբագրել]

Մթնոլորտում աղտոտվածության աղետալի չափերը հանգեցրել են օդի թափանցելիության զզալի փոփոխության, որը բազմաթիվ նեգատիվ երևույթներից բացի, հանգեցնում է արևի լույսի ներթափանցման էական նվազեցման։ Օդում առկա փոշու մասնիկները ջրի գոլորշիների միջոցով խոշորանում են և մնում կախված մթնոլորտում, ավելացնելով ամպամած օրերի թիվը։ Ավելին՝ ամպը միանում է ծխի հետ, առաջացնելով հիվանդածին ծխամշուշ՝ «սմոգ» (ծուխ-ամպ բառերից)։ Այսպիսի միջավայրում վատանում է շնչառությունը, օդը դառնում է տհաճ հոտով, ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, դրսևորվում է չոր հազ, սրտխառնոց, արցունքազատություն, կուլ տալուց ցավի զգացողություն, հաճախացած շնշառություն, խեղդվելու զգացողություն, որը կարող է հանգեցնել մահվան։ Բրածո էներգակիրների այրման արդյունքում մթնոլորտոմ առկա ծծմբի, ազոտի օքսիդները, ածխածնի երկօքսիդը (ЅO2, N2O, NO2 CO2) ռեակցիայի մեջ մտնելով ջրի մասնիկների հետ առաջացնում են տարբեր խտության՝ ծծմբական (Н2ЅO4), ազոտական( НNO3) թթուներ և թույլ ածխաթթու (Н2CO3)։ Նման բնույթի տեղումները ստացել են թթվային անձրևներ անունը, քանի որ նրա PН-ը ցածր է անձրևաջրերի PН-ից, որի միջին ցուցանիշը հավասար է 5,6- ի։ Թթվային անձրևները հանգեցնում են շինանյութերի քայքայման, մետաղների ժանգոտման, բուսածածկույթի գունազրկման, կենդանական և բուսական աշխարհի ընկճվածության, մեռուկացման։ Մթնոլորտը աղտոտող ցանկացած տարրը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա, առաջնահերթ իջեցնում են օրգանիզմի ընդհանուր կենսունակությունը, խոցելի դարձնում հիվանդությունների նկատմամբ։ Օդի յուրաքանչյուր ներշնչման ժամանակ մեր օրգանիզմ է անցնում 0.5-2 լ օդ։ Օդում առկա քլորի միացությունները առաջացնում են տեսողական, շնչառական խնդիրներ։ Ֆտորիդները ոսկորներից, հեռացնում են կալցիումը։ Ծծմբի օքսիդների տևական ազդեցությունը հանգեցնում է աղոստամոքսային տրակտի, լյարդի, շնչառական ուղիների հիվանդությունների։ Սնդիկը քայքայում է նյարդային բջիջները, արագացնում է ծերացումը։ Ազբեստի փոշին ազդում է թոքերի վրա, նպաստում է քաղցկեղի առաջացմանը։ Քաղցկեղածին են նաև քրոմը ու արսենը։ Կենսոլորտում նյութի շրջապտույտի մեջ շրջանառվում են նաև մի շարք վտանգավոր վիրուսներ, որոնք թափանցելով օրգանիզմ կարող են հանգեցնել մահվա (ՁԻԱՀ, քաղցկեղածին վիրուսներ, գրիպի հարուցիչներ)։ Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը։ Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում, որոնք քաղցկեղածին են։ Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը։ Երևանում գնալով ավելանում է աղմուկի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Աղմուկային գռգռվածությունը առաջ է բերում կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, լսողության վատացում, խանգարվում է քունը, նորմալ հանգիստը, աշխատանքը։ Ավտոտրանսպորտի շահագործման արդյունքում օդի աղտոտվածությունը հատկապես Երևանի կենտրոնում սահմանված նորման գերազանցում է մի քանի անգամ։ Իրենից լուրջ վտանգ է ներկայացնում կապարը, որը խոչընդոտում է ինչպես մտավոր զարգացմանը, այնպես էլ հեմոգլոբինի առաջացմանը։ Առանձնահատուկ տագնապ է հարուցում էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Հայտնի է, որ էլեկտրամագնիսական դաշտի գերբարձր հաճախականության ներգործության դեպքում ախտաբանական փոփոխությունները լինում են հետևյալ տեսքով.

  1. հիպերթերմիայի հետևանքով այրվածքներ, արյունազեղումներ, ամորձիների դեգեներատիվ փոփոխություններ,
  2. շնչառական, սրտանոթային համակարգերի գործունեության խանգարումներ,
  3. սեռական թուլություն։

Անկախ փորձագետները նշում են, որ բջջային հեռախոսների հատկապես նոր մոդելները՝ իրենց շուրջն առաջացնող մագնիսական ու ճառագայթային դաշտերով, նպաստում են քաղցկեղի զարգացմանն ու տարածմանը, իսկ նրանց վահանակի լուսարձակումը աչքի կատարակտի առաջացման պատճառ է դառնում։ Մասնագետները նախազգուշացնում են, որ բջջային հեռախոսները թուլացնում են մարդու դիմադրողականությունը, մեծացնում նրա կենսաբանական տարիքը, բացասաբար ազդում սեռական ոլորտի ֆունկցիաների վրա, առաջացնում նևրոզներ, դեպրեսիվ վիճակներ, հոգնածություն, անքնություն։ Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել մետրոյում և այնպիսի վայրերում, որտեղ կապի որակը թույլ է, քանի որ հեռախոսն այդ դեպքում ավելի ուժգին է ճառագայթում։ Քնելիս հեռախոսը մի՛ դրեք գլխի մոտ կամ բարձի տակ։ Արգելվում է պահել սրտի մոտ (ասենք՝ ծոցագրպանում)։ Հեռախոսը մի՛ պահեք գոտուն ամրացված պատյանում, դա հատկապես վնասում է տղամարդկանց առողջությանը, առաջացնում ամլություն։ Ապացուցված է, որ բջջային հեռախոսով շատ խոսելը վատ լսողության պատճառ է դառնում։ Երբ զանգը դեռ հնչում է, հեռախոսը մի՛ պահեք ականջի մոտ, հատկապես զանգի ընդունման պահին ճառագայթումն առավելու ուժգին է։ Աշխատեք զանգն ուղարկելու և ստանալու ժամանակ հեռախոսը գլխից 30-40 սմ հեռու պահել։ Զանգելու փոխարեն հաղորդագրություն ուղարկեք։ Խոսակցությունը 2-3 րոպեից ավելի չպետք է տևի, իսկ օրվա ընթացքում 15-20 րոպեն մի՛ գերազանցեք։ Բջջային հեռախոսով մի՛ խոսեք ամպրոպի և կայծակի ժամանակ։ Ֆրանսիայում աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ մինչև 12 տարեկան երեխաներին խստիվ արգելել է բջջայինից օգտվելը։

2. ԱԻ-ներ կապված ցամաքի վիճակի և կազմության փոփոխություններով[խմբագրել]

Հանքարդյունաբերությունում օգտակար հանածոների հանքահորերի շահագործման արդյունքում, կարող են դրսևորվել հողի վերին շերտի իջվածքներ, փլուզունմեր մակերևույթապատկերի զգալի փոփոխություններ։ Հողը կենսոլորտի ամենակարևոր տարրերից է, կենսաբանական բազմաթիվ շարժընթացներ պայմանավորված են հատկապես հողի շերտով, այնտեղ են կուտակվում օրգանական նյութերը, զանազան քիմիական տարրեր և արևի էներգիան։ Ազգաբնակչության սննդի հիմնական աղբյուրը հողի մշակությունն է, որը զբաղեցնում է ցամաքի ընդամենը 10.5%-ը։ Հողը տալիս է սննդի 90%-ը։ Հողը կատարում է աղտոտիչների կենսաբանական կլանիչի, քայքայողի և չեզոքացնողի դեր։ 1 սմ հողի ավելացման համար պահանջվում է 230 - 300 տարի։

Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման։ Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է։ Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ։ Ավելին ախտածին տարրերը սնման շղթայով անցնում են մարդու օրգանիզմ և հանգեցնում պաթոգեն վիճակների։

Հողի աղտոտման հիմնական աղբյուրները[խմբագրել]

Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ռադիոակտիվ թափոնները, տրանսպորտը, էներգետիկան։

1. Արդյունաբերական աղտոտում՝

Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Նման աղտոտումները կարող են ընդգրկել հսկայական տարածություններ և հայտնաբերվել երկրագնդի ամենատարբեր վայրերում։ Հայաստանում հողերի աղտոտման աղբյուր է հանդիսանում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Այս ձեռնարկությունների շահագործման արդյունքում, հողը աղտոտվում է մետաղներով (պղինձ, սնդիկ, արսեն, կապար,մոլիբդեն, նիկել կադմիում,քրոմ) և ցիանական միացություններով։ Աղտորվածության վիճակը խիստ մտահոգիչ է հատկապես հիշյալ ձեռնարկությունների հարակից տարածքներում, որտեղ ծանի մետաղներով հողի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմնաը բազմակի անգամ , իսկ առանձին դեպքերում տասնյակ անգամներ (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի 3 կմ շառավիղով գոտում ծանր մետաղները 20-40 անգամ, մասնավորապես պղինձը՝ 30, կապարը՝ 16 և այլն)։ Ավելին լեռնահանքային ձեռնարկությունների մեծ մասը գտնվելով բարձիադիր գոտիներում, իրենց հոսքաջրերով վտանգ են ներկայացնում ցածրադիր գոտիների համար։ Մտահոգիչ է նաև հանրապետությունում օգտակար հանածոների արդյունահանման բաց եղանակի կիռառումը։ Հանրապետությունում կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը հասնում է մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետրերի։ Ռիսկային են համարվում պոչամբարների հարակից հողերը, որոնք կազմում են 1400 հա-ից ավելի։ Վտանգ է ներկայացնում նաև բենզինով շահագործվող տրանսպորտային միջոցները, հատկապես մայրուղիների հարակից հողատարածքների համար։ Առանձնապես վտանգավոր են տեխնոլոգիական գործընթացներում քլոր և քլորի միացություններ օգտագործող «Պլաստպոլիմեր», «Պոլիվինիլացետատ», «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումները (որպես կողմնակի նյութ առաջանում են դիօքսիններ, որոնք կայուն են մանրէաբանական քայքայման նկատմամբ, ինչի արդյունքում կուտակվելով հողում, երկարատև աղտոտման աղբյուր են հանդիսանում)։ Հողի արդյունաբերական աղտոտման աղբյուր է հանդիսանում նաև քարերի մշակման, ազբոշիֆերի արտադրությունը, ցեմենտի գործարանները։

2. Գյուղատնտեսական աղտոտում՝

Գյուղատնտեսական աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ հանքային պարարտանյութերը, թունաքիմիկատները, անասնապահական համալիրները։

Պարարտանյութերի օգտագործումը[խմբագրել]

Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի։ Այժմ աշխարհի մասշտաբով 1շնչին բաժին է հասնում մոտ 40 կգ հանքային պարարտանյութ։ Սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կրկնակի ավելացնել պարարտանյութի օգտագործման քանակությունը։ Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա (ազոտի աղերը լուծվում են ջրում և անցնում խորքային շերտերը, պարարտանյութերը հողերից լվացվելով աղտոտում են ջրոլորտ)։

Թունաքիմիկատներով աղտոտում[խմբագրել]

Գյուղատնտեսությունում մասնավորապես բուսաբուծությունում անհնար է բարձր բերքատվության ապահովումը առանց թունաքիմիկատների օգտագործման։ Այսօր յուրաքանչյուր մարդուն միջին հաշվով բաժին է ընկնում միջինը 500գ թույն, իսկ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացած շրջաններում այն 100 անգամ ավելի է։ Օգտագործվում է 5 տասնյակից ավելի թունաքիմիկատներ, որոնք պարունակում են ֆոսֆոր օրգանական, քլոր օրգանական, նիտրոֆենոլային պատրաստուկներ, ծծմբի, պղնձի միացություններ և այլ վտանգավոր նյութեր։ Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար։ Ուսումնասիրություննեը պարզել են, որ օգտագործված թունաքիմիկատների միայն 3%-ն է նպատակային արդյունք տալիս, մնացած քանակությունը հեռանում է կենսոլորտ և շրջանառվում սնման շղթայով։

Աղտոտում անասնապահակա համալիրներից[խմբագրել]

Խոշոր անասնապահական համալիրներում կուտակված գոմաղբի, թռչնաղբի, սիլոսի հսկայական քանակները առաջացնում են շրջապատի հակասանատիրական վիճակ՝ աղտոտում են կենսոլորտը։ Գոմաղբահեղուկը ու սիլոսահեղուկը անցնելով ջրավազաններ և գետեր, միկրոֆլորայի արագ զարգացման միջավայր են ստեղծում, որը իր հերթին ջրում լուծված թթվածնի կտրուկ նվազեցման պատճառ է դառնում։

3. Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով

Ռադիոակտիվ տարրերով հողի գլոբալ աղտոտման հիմնական աղբյուր կարող է հանդիսանալ միջուկային զենքի կիռառումը, ատոմային էլեկտրակայանների ընդհանուր վթարը։ Լոկալ բնույթի աղտոտման կարող է հանգեցնել ռեադիոակտիվ հումքի տեղափոխման ժամանակ տրանսպորտային վթարը, ռադիոակտիվ հումքի հարստացման գործարաններում տեխնածին վթարը, ռեադիոակտիվ թափոնների անխոհեմ պահպանումը և մի շարք այլ պատահարներ կապված ռեադիոակտիվ տարրերի կիռառման հետ։

Հողի աղտոտման հետևանքները[խմբագրել]

Հանքերի բաց շահագործման արդյունքում երկրի մակերեսին կարող են հայտնվել կիլոմետրերի հասնող փոսեր, որը բացի հավանական փլուզումներից, հանգեցնում է այդ տարածաշրջանի գրունտային ջրերի անհետացման։

Հողի աղտոտվածության հիմնական արտահայտությունը նրա վնասակար ազդեցությունն է բուսական կամ կենդական այս կամ այն օրգանիզմի վրա։ Հանքային պարարտանյութերի կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օգտագործման օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը։ Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է։ Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը։ Հանքային պարարտանյութերի չարաշահումը հանգեցնում է ստորջրյա և մակերեսային ջրերի աղտոտման (հատկապես վտանգավոր են ազոտական պարարտանյութերը), որոնք լցվելով ջրավազանները, գետերը, լճերը էապես խոչնդոտում են վերջիններիս կենսաբանական հավասարակշռվածության պահպանմանը։ Հանքային պարարտանյութերի քայքայման արգասիքները, թունաքիմիկատները (պեստիցիդները) հակում ունեն կուտակվելու սննդային շղթայի որևէ օղակի օրգանիզմներում` հանգեցնելով գենետիկական փոփոխությունների և ուռուցքների առաջացման։ Հայտնի է, որ թունաքիմիկատների գերակշռող մասը քաղցկեղածին է, ազդում է հղիության նորմալ ընթացքի վրա։

Հողի անապատացում[խմբագրել]

Հողերի անապատացման և քայքայման գլխավոր վտանգները չորսն են

  1. մեխանիկական քայքայում /հողաշերտի հեռացումը ջրի կամ քամու միջոցով/,
  2. չորացում և անապատացում /երաշտի և խորշակների հետևանքով/,
  3. աղտոտում /գյուղատնտեսություն, տրանսպորտ, արդյունաբերություն էներգետիկա, կոմունալ տնտեսություն/,
  4. ուղղակի կորուստներ /քաղաքաշինություն/։

Հայաստանում հողաշերտի հեռացմանը ջրի միջոցով էապես նպաստել են անտառահատումները, որի արդյունքում ակտիվ էրոզիասելավային գործընթացներ են տեղի ունեցել Տավուշի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Քամու էրոզիան բնորոշ է բուսազուրկ, չոր, փոշիացած հողերին, որտեղ ինչպես կանոն տեղումների քանակը սուղ է։ Քամին մթնոլորտում կարող է առաջացնել փոշու փոթորիկներ և մեկ օրում հեռացնել 1-5 սմ հողաշերտ։ Հանրապետությունում վերջին տարիներին արևադարձային օդային զանգվածների ներխուժման ակտիվացմանը զուգընթաց աճել է խորշակ քամիների ինտենսիվությունը հատկապես Արարատյան դաշտավայրում, Վայքում, Սյունիքում։ Ակտիվացել են նաև երաշտները։ Արարատյան դաշտի ցածրադիր մասերում հաճախակի նկատվում է 100 մմ-ից պակաս տեղումներ։ Հողերի անապատացմանը նպաստում է նաև ռելիեֆի մասնատման խտությունը, խորությունը, լեռնալանջերի թեքությունը։ Անապատացման դրսևորման ձևերից է նաև հողերի աղակալումը, որը յուրահատուկ է ցածրադիր տարածքներին, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտ է գտնվում երկրի մակերևույթին։ Ջրի գոլորշիացման հետևանքով առաջանում են աղակալված հողատարածքներ։

1. ԱԻ – ներ կապված ջրոլորտի վիճակի փոփոխությունների հետ[խմբագրել]

Ջրոլորտի աղտոտման աղբյուրները[խմբագրել]

Ջրոլորտը Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է։ Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը` սառցե ջրերը, մնացած մասը` լճերի, գետերի և ստորերկրյա, քաղցրահամ ջրերն են։

Ջրոլորտի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ արդյունաբերական, կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով և սինթետիկ լվացամիջոցներով, ներկերով, ճարպերով։ Ջրային միջավայրի լրջագույն աղտոտիչ են նաև նավթն ու նավթամթերքները։ Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում նավթատար խոշոր նավերի վթարները։ Քաղաքների շրջակայքում կուտակված կենցաղային թոփոնները, կենցաղային հոսքաջրերի ձևով ի վերջո անցնում են ջրոլորտ, աղտոտելով այն աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներով։ Հայտնի է նաև, որ օվկիանոսները դարձել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրերով, վտանգավոր թունավոր նյութերով լցված տարաների պարտակման վայր։ Ժամանակի ընթացքում տարաների քայքայման հետևանքով ախտածին նյութերը անցնում են օվկիանոս և հանգեցնում ֆլորայի, ֆաունայի զանգվածային ոչնչացմանը։

Բնական ջրերի կարևոր առանձնահատկությունն ինքնամաքրման կարողությունն է՝ ջրում առկա միկրոօրգամիզմներ, ջրիմուռները, կենդանիները հակում ունեն մաքրելու ջուրը զանազան ոչ պիտանի, վնասաբեր նյութերից։ Սակայն, երբ ջրի աղտոտվածությունը բարձր է, կարող է խաթարվել ոչ միայն ջրի մաքրման գործընթացը այլ նաև ոչնչանալ մաքրման գործընթացի մասնակից բիոտիկ և աբիոտիկ տարրերը։

Ջրոլորտի աղտոտման հետևանքները[խմբագրել]

Այսպիսով, ջրոլորտի աղտոտման արդյունքում փոխվում է ջրի որակը, այն դարնում է խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, արձանագրվել են դեպքեր, երբ ջրային կենդանինրը զանգվածաբար իրենց ափ են նետել և մահացել։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը. վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ։ Արտահոսած նավթը խախտում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցնում ձկնարդյունաբերությանը, զբոսաշրջությանը։ Ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացուման պատճառով խիստ թուլանում է ջրային ավազանի գազափոխանակությունը, դանդաղում է ինքնամաքրման հնարավորությունը։

Չափազանց վտանգավոր են ֆենոլների բարձր պարունակությունները, որոնք քայքայում են սպիտակուցները։ Ծանր մետաղներով` սնդիկ, կապար, կադիում, պղինձ, մկնդեղ աղտոտված ձկները պիտանի չեն սննդի մեջ օգտագործման համար։ Ծանր մետաղների մեծ մասը, հատկապես պղնձը և ցինկը ջրավազաններում, անկախ ժամանակից, ամբողջությամբ չեն քայքայվում, առաջացնելով մնայուն աղտոտվածություն։ Քլոր օրգանական միացությունները առաջացնում են կաթնոսունների վերարտադրության ծանր խանգարումներ։

Ջրոլորտն աղտոտող նյութերի շարքում գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում բնական ճանապարհով բնության մեջ գոյություն չունեն բարդ օրգանական միացությունները՝ ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, սինթետիկ լվացող նյութերը, ֆոսֆատները։

Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսևորումներից է ջրի «ծաղկումը»` քաղցրահամ ջրավազանների վերին կենսահորիզոնում կանաչ և կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը։

Կենսոլորտի աղտոտման կանխելու ուղիները[խմբագրել]

Գոյություն ունի կենսոլորտի աղտոտման երկու հիմնական ուղի՝

  1. արդյունաբերական ձեռնարկությունների կողմից վնասակար նյութերի արտանետումների մաքրում, թույլատրելի չափեբաժինների պահպանում,
  2. արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում էկոլոգիապես մաքուր արտադրական տեխնոլոգիաների, փակ համակարգերի ներդրում։

Էկոլոգիական համաերկրային հիմնախնդիրներ[խմբագրել]

Կլիմայի համերկրային տաքացում: Օզոնային շերտի կազմալուծում[խմբագրել]

Կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի ամենաբարդ հիմնախնդիրն է, որին երբևէ բախվել է մարդկությունը։ Այն գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Վերջին տարիներին աշխարհի առաջատար փորձագետները զգուշացնում են, որ մարդու գործունեության պատճառով առաջացող գլոբալ տաքացումը կարող է ավելի զգալի լինել, քան կանխատեսվում է։

Կենսոլորտը արեգնակնային էներգիայով տաքանալով, համարժեք քանակի էներգիա հետ է վերադարձնում տիեզերք։ Սակայն ջերմոցային էֆեկտի արդյունքում տեղի է ունենում արևի ջերմային էներգիայի կուտակում երկրամերձ մթնոլորտային շերտում։ Ջերմոցային գազերը կլանելով երկրի մակերևույթից անդրադարձված արևի ճառագայթները, խանգարում են դեպի տիեզերական տարածություն նրանց հեռացմանը, որն էլ հանգեցնում է մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացման։ Ջերմոցային գազերը ի սկզբանե ունեցել են բնական ծագում և նրանց նորմալ քանակությունը մթնոլորտում ունի իր կարևորագույն նշանակությունը։ Նրանք բարձրացնում են մեր երկրագնդի ջերմությունը, առանց որի շատ ցուրտ կլիներ և անհնարին ապրելու համար։ Ներկայումս երկրի միջին ջերմաստիճանը կազմում է 15°С, որի պայմաններում երկրի մակերեսը և մթնոլորտը գտնվում են ջերմային հավասարակշռվածության մեջ։ Մյուս կողմից առանց այդ գազերի, երկրի ջերմաստիճանը կնվազեր 30-40°С-ով, ինչը կհանգեցներ կյանքի վերացմանը։ Լուսային էներգիան մթնոլորտի միջոցով թափանցում է երկիր, տաքացնելով ջերմոցային գազերը, տաքացնում է երկիրը։ Հետևաբար որքան շատ են մթնոլորտում ջերմոցային գազերը, այնքան շատ են կլանվում վերջիններիս կողմից ճառագայթները և այնքան շատ է տաքանում մթնոլորտը։ Այդ գազերի կողմից ջերմության ժամանակավոր պահպանումը ստացել է ջերմոցային էֆեկտ անվանումը։ Նրանք գործում են ինչպես ջերմոցի ապակե պատուհանը` պահպանելով ջերմությունը և չթույլտարելով ջերմության հեռացումը տիեզերք։ Ահա թե ինչու ենք մենք այս գազերին անվանում ջերմոցային։ Երբ ջերմոցային էֆեկտը դառնում է ավելի ուժեղ, Երկրի վրա ջերմությունը բարձրանում է ավելի արագ տեմպերով։ Ջերմոցային գազերի պարունակության ամենամյա աճի տեմպերը մոտավորապես կազմում են՝ ածխաթթու գազի(CO2) համար 0,5, մեթանի (CH4) համար 0,9, ազոտի օքսիդների (NO2 , NO3 ) համար 0,25, ֆրեոնների համար 4%։ Ըստ գիտնականների կանխատեսումների, եթե միայն ածխաթթու գազի (CO2) արտանետումները մթնոլորտում կրկնապատկվի, ապա 21-րդ դարի կեսին միջին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 °C-ով, որն աղետալի հետևանքնրի կհանգեցնի երկիր մոլորակը։ Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ . դեկտեմբերին ընդունված Կիոտոի պայմանագիրն է։ Ստորագրելով այն` մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ . նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները 5.2 % - ով։

Մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա էական ազդեցություն ունի նաև մթնոլորտի վերին հատվածում առկա օզոնային շերտը, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։ Այն տեղաբախշված է մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։ Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։ Օզոնը (O3) թթվածնի երեք ատոմի միացությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ։

Ստրատոսֆերայում առաջանում է թթվածնի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության արդյունքում, սակայն ամբողջ թթվածինը չէ, որ փոխարինվում է օզոնի, քանի որ միաժամանակ թթվածնի ատոմները փոխազդելով օզոնի հետ ձևավորում են 2 մոլեկուլ թթվածին (O+O2=O3 ; O3+O=2O2)։ Վերնոլորտային օզոնը մթնոլորտում ակտիվացնում է օքսիդացման շարժընթացները և կլանում է Արեգակի կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որի ավելցուկային քանակները վնասակար ազդեցություն կարող են թողնել կենդանի օրգանիզմների վրա հանգեցնեովլ բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների, մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների ակտիվացման, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։ Ներկայում վերնոլորտային օզոնային շերտում առաջացել են օզոնային խոռոչներ որոնք աւդյունք են մթնոլորտ արտանետված քլորֆտորածխածինների, հիդրոքլորֆտորածխածինների, մեթիլքլորոֆորմի, մեթիլբրոմիդի և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցության։ Օզոնային շերտի քայքայմանը նպաստում են նաև գերձայնային հրթիռների, ինքնաթիռների հարվածային ալիքը, նրանց կողմից արտանետված ազոտի օքսիդները։

Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը։ 1999 թ-ից ՀՀ-ն անդամակցել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։

Քաղցրահամ ջրերի ճգնաժամ[խմբագրել]

Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։ Քաղցրահամ ջուրը աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն, այն սահմանափակ, խոցելի ռեսուրս է, քանի որ մի կողմից մեծանում են նրա օգտագործման ծավալները, մյուս կողմից գնալով ավելի շատ է աղտոտվում և կորցնում պիտանելիությունը, թուլանում է վերարտադրությունը։ ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը։ Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ։ Քաղցրահամ ջուրը կհանդիսանա առավել ստրատեգիական ռեսուրս, քան նավթը։ 1970-80-ական թվականներից շրջանառվում է այսպիսի մի միտք, ըստ որի որպես քաղցրահամ ջրի աղբյուր կարելի է օգտագործել Գրենլանդիայի, Անտարկտիդայի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցադաշտերը, որը բավականին դժվար իրագործելի խնդիր է։ ՀՀ-ը առայժմ չունի ջրի խնդիր։ Քաղցրահամ ջրի առատությունը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով և առատ բնական աղբյուրներով։ Սևանա լիճը հանդիսանում է անդրկովկասի ամենամեծ ջրի պաշարը։ Ջրի մեծ պահեստարան է նաև Արարատյան դաշտի ընդերքի ավազանը։ Հայաստանը այս տեսանկյունից համարվում է աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը։ Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի, Ասիայի երկրները։ Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար։ Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան։ Քաղցրահամ ջրերի խոշորագույն օգտագործողը գյուղատնտեսությունն է։ Մի շարք երկրներ արդեն անցել են կաթիլային ոռոգման համակարգին։ ՀՀ-ում արտեզյան ջրերի զգալի ծավալի վատնում է կատարվում մասնավոր ձկնաբուծարանների կողմից։ Ավելին՝ մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77%-ը կորչում է։ Բավարար չէ ջրագծերի տեխնիկական վիճակը մարզերում և քաղաքներում։ Բացի սրանից, Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում ճնշումային արտեզյան ջրերը, խմելու և ոռոգման նպատակով խոշոր տրամաչափի խողովակներով մակերես են դուրս գալիս ինքնաբուխ և ամբողջ տարին անարգել հոսում են գյուղամիջյան և դաշտամիջյան առուներով դեպի գետերը` միաժամանակ բարձրացնելով գրունտային ջրերի մակարդակը և ուժեղացնելով հողերի էրոզիան և երկրորդային աղակալումը։ Չնայած ՀՀ-ում քաղցրահամ ջրի բավարար պաշարի, կառավարության կողմից իրականացվում են մի շարք համալիր միջոցառումներ, քաղցրահամ ջրի պաշարների կուտակման, աղտատման նվազեցման և արդյունավետ օգտագործման ուղությամբ։

Ազգաբնակչության թվաքանակի աճ[խմբագրել]

Ազգաբնակչության թվաքանակը 1500 թ-ին կազմել է 500 միլիոն, 1800 թ-ին՝ 980 միլիոն, 1900 թ-ին՝ 1 միլիարդ 960 միլիոն, 1960 թ-ին՝ 3 միլիարդ, 1993 թ-ին՝ 5.65 միլիարդ, 1999 թ-ին՝ 6 միլիարդ, 2003 թ-ին՝ 6.3 միլիարդ, 2006 թ-ին՝ 6.5 միլիարդ, 2010 թ-ին՝ 6.8 միլիարդ, 2011 թ-ին՝ 7 միլիարդ մարդ։

Տվյալները վկայում են, ժամանակին զուգընթաց բնակչության թվաքանակի դինամիկ աճի մասին։ Սակայն կան երկրներ, որտեղ հակառակ շարժընթաց է արձանագրվում։ ՄԱԿ-ի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 2050 թ-ին Հայաստանի բնակչությունը կազմելու է 3 միլիոն՝ ներկայիս 3 միլիոն 200 հազարի փոխարեն, իսկ Վրաստանի բնակչությունը կազմելու է 3 միլիոն 500 հազար՝ ներկայիս 4 միլիոն 500 հազարի փոխարեն։ Ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի՝ Ադրբեջանի բնակչությունը 2050 թ-ին հասնելու է 11 միլիոնի՝ ներկայիս 9 միլիոն 500 հազարի փոխարեն։ Հետխորհրդային տարածաշրջանում բնակչության շեշտակի նվազում է սպասվում Ռուսաստանին։ Կանխատեսումների համաձայն՝ 2050 թին Ռուսաստանի բնակչության թիվը 142 միլիոնից կնվազի մինչև 120 միլիոնի։ 2045-2050 թվականներին երկրագնդի վրա 2.2 միլիարդով ավելի շատ մարդ կապրի, քան այսօր։ Ասիան և Աֆրիկան առաջատար կմնան բնակչության աճի առումով, իսկ եվրոպացիների թիվը զգալիորեն կնվազի։ Առաջիկա տասնամյակներին սպասվում է քաղաքային բնակչության թվաքանակի սրընթաց աճ։ Բնակչության 70%-ը կբնակվի քաղաքներում, ինչը կհանգեցնի մեգապոլիսների ձևավորման իր բացասական հետևանքներով։ Զգալիորեն կնվազի գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը։ Ազգաբնակչության աճի խնդիրները համընդհանուր են։ Նրա հետ ուղիղ համեմատկան կապի մեջ է բնական պաշարների սպառումը, միջավայրի աղտոտումը, էներգիայի և սննդամթերքի արտադրությունը։

Սկսած 1987 թ-ից փորձագետները և գիտնականներն ահազանգում են բնակչության աճի վտանգների մասին։ Փորձագետները վստահ են, որ աշխարհի բնակչության կտրուկ աճը կհանգեցնի «խոշոր պայթյունի», ինչի հետևանքով կնվազի կյանքի կենսամակարդակը, կվտանգվի առողջ կյանքը։ Ուստի՝ բնակչության աճը սկսվել է դիտարկվել որպես համաշխարհային սպառնալիք։ Սակայն կենսոլորտը լինելով բարձր կարգի ինքնակարգավորվող համակարգ, ձգտելու է իջեցնել մարդկանց քանակը այնպիսի մակարդակի, որպիսի պահպանվի բնության և հասարակության դինամիկ հավասարակշռությունը։ Ժողովրդագրական վիճակի վրա լուրջ ազդեցություն կունենա ծննդաբերության գիտակցական կարգավորումը, ագրեսիվությունը, սթրեսները, տեխնածին, բնածին, էկոլոգիական աղետները, պատերազմները, ահաբեկչությունը, ՁԻԱՀ-ի տարածումը։ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի համաճարակը մեծ կորուստներ կպատճառի մասնավորապես առավել քիչ զարգացած 60 երկրների, որոնցից 40-ը գտնվում են Աֆրիկայում, 12-ը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ծոցում, 5-ը՝ Ասիայում, իսկ մնացած 3-ը՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչի հետևանքով ժողովրդագրական անկումը կկազմի մոտավորապես 480 մլն։ Այս տարի արդեն այդ ցուցակում են հայտնվել երկու խոշոր երկրներ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Յուրաքանչյուր տարվա ընթացքում քաղցից և զանազան հիվանդություններից մահանում է 200 մլն մարդ և եթե այս թիվը կրկնապատկվի, ապա մարդկության աճը կանգ կառնի։

Սննդամթերքի խնդիրներ[խմբագրել]

Դիտարկումները վկայում են, որ այս հարյուրամյակի առաջին կեսին սննդի պահանջարկն ավելի քան 2 անգամ կավելանա, սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պահանջարկը լուրջ խնդիրների առջև կկանգնեցնի մարդկությանը։ Սա այն դեպքում, երբ մոլորակի բնական ռեսուրսները բավականին արագ տեմպերով սպառվում են, քան համալրվում։ Կենսոլորտի հնարավորությունները սահմանափակ չեն, սահմանափակ են ռեսուրսները, կենսական տարածությունները, նրա բաղադրամասերը։ Ազգաբնակչության սննդի հիմնական աղբյուրը հողի մշակությունն է։ Սակայն մշակովի հողերի ընդարձակման հնարավորությունները խիստ սահմանափակ են, ավելին նկատվում է առկա ծավալների նվազման դինամիկա։ Սննդամթերքի հուսալի աղբյուր հանդիսացող համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության հետևանքով, նրանից ստացվող ջրային և սննդային հարստությունները նույնպես բազմակի անգամ նվազել են։ Ներկայումս Երկրի վրա 2 միլիարդից ավել մարդ վատ է սնվում կամ քաղցած է, միայն 500 միլիոն մարդ է, որ առատ սնունդ ունի։ Աճող ազգաբնակչությանը սննդով ապահովելու միակ հուսալի աղբյուրը հողի և ֆոտոսինթեզի արդյունավետության բարձրացումն է, ժամանակակից ագրոքիմիայի զարգացումը, հիդրապոնիկայի ընդլայնումը, անասնաբուծության ինտենսիվացումը։ Շրջանառվում է նաև սննդակարգում միջատների ներգրավման խնդիրը։ Միջատները կարող են լինել սպիտակուցների և վիտամինների գերազանց աղբյուր։ Գիտնականները առաջարկում են մարդու համար ուտելու միջատների շուրջ 1400 տեսակ։ Այսօր իսկ մի շարք երկրներում միջատները ամենօրյա մթերաբաժնի բաղկացուցիչ մաս է կազմում, ավելին առանձին պետություններ դրանք համարում են նրբախորտիկներ։

Էներգետիկայի խնդիրներ[խմբագրել]

Կասկածից վեր է, որ էներգակիրների բնական պաշարները անսպառ չեն։ Դիտարկումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 20 տարում գազի, նավթի պահանջարկը կրկնապատկվում է։ Եթե այս դինամիկան պահպանվի, ապա մոտ ապագայում՝ առաջիկա 40-50 տարում առկա պաշարները կսպառվեն։ Խնդրի լուծման միակ ճանապարհը էներգիայի այլընտրանքային աղբյուրների հայթհայթումն և շահագործումն է։ Հատկանշական է այն հանգամանքը, որ էներգիայի ստացման այլընտրանքային ռեսուրսները հիմնականում դասվում են բնության չսպառվող ռեսուրսների շարքին՝ արեգակը, երկրի գրավիտացիայի ուժը, քամին, ծովի և օվկիանոսի ալիքները, ջերմաերկրային էներգիան, ջրածնային վառելիքը, ատոմային էներգիան, բիոտեխնոլոգիան և որպես կանոն ապահովում են էներգիայի ստացման համեմատաբար էկոլոգիապես մաքուեղանակ։