Գոդֆրի Ռեջիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոդֆրի Ռեջիո
Godfrey Reggio
Դիմանկար
Գոդֆրի Ռեջիո, 1995 թ.
Ծնվել էմարտի 29, 1939 (85 տարեկան)
ԾննդավայրՆոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
Աշխատանք1982 - ցայսօր
 Godfrey Reggio Վիքիպահեստում

Գոդֆրի Ռեջիո (մարտի 29, 1940(1940-03-29)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր։

Վաղ տարիքից զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ նպաստելով դեռահաս հանցագործների վերադաստիարակման ծրագրերին, ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի աղքատ բնակավայրերի սոցիալական հարցերի լուծմանը[3]։

Իր կյանքի՝ շուրջ 14 տարին անցկացրել է որպես կաթոլիկ վանական՝ լռակյացությամբ և աղոթքներով պատրաստվելով հոգևոր ծառայության, սակայն հետագայում հրաժարվել է այդ ճանապարհից։

Նրա ֆիլմերից մեծ ճանաչում է ստացել «Քաթսի» վավերագրական եռապատումը, որը բաղկացած է «Կոյաանիսքաթսի», «Պովաքքաթսի» և «Նաքոյաքաթսի» կինոնկարներից։

Ռեջջիոն դատապարտում է տեխնիկական առաջընթացի դարաշրջանը, քանի որ գտնում է, որ այն սահմանափակում է ոգեղենը՝ նպաստելով շրջակա միջավայրի ոչնչացմանը։ Նրա կարծիքով, քաղաքում ապրող մարդու համար՝ տեխնոլոգիաները՝ որպես գոյության միջոց, ամբողջությամբ փոխարինել են բնությանը։

2007 և 2013 թթ-ին եղել է Երևանում՝ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուր, անցկացրել վարպետության դասեր։ 2007 թ-ին նույն կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Փարաջանովյան թալերի»՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #119181754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Koyaanisqatsi». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրի Ռեջիո» հոդվածին։