Գնեուս Նեվիուս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնեուս Նեվիուս (լատիներեն` Gnaeus Naevius, մ.թ.ա 270 – 201 թթ.), հռոմեական էպիկական պոետ, դրամատուրգ, հռոմեական գրականության ականավոր ներկայացուցիչ: Մասնակցել է Առաջին Պունիկյան պատերազմին: Դրա մասին էլ գրել է իր առաջին` «Պունիկյան պատերազմ» (Bellum Punicum) էպիկական պոեմ, որը մեծ ազդեցություն է ունեցել հռոմեական գրականության վրա: Նեվիուսը գրել է նաև 37 կատակերգություն («Ագիտատորիա», «Տարենտուհի» և այլն), հունական դիցաբանության վրա հիմնված 5-6 ողբերգություն («Իֆիգենիա», «Ալեքսանդր», «Այաքս», «Հեկուբա», «Մեդեա վտարանդի») և առնվազն 2 ազգային ողբերգություն-պրետեքստա («Կլաստիդիում», «Հռեմուսի և Հռոմուլոսի սնուցումը»):
Նեվիուսի ստեղծագործական ժառանգությունից մեզ են հասել միայն չնչին պատառիկներ: