Գյուլնարա Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գյուլնարա Հայրապետյան Աբգարի
Ծնվել էօգոստոսի 9, 1953 (70 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, ԼՂՀ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունբուժքույր

Գյուլնարա Հայրապետյան, (օգոստոսի 9, 1953, Մարտունի (ԼՂՀ), ազատամարտիկ, բուժքույր։ Ավարտել է Հայաստանի Հանրապետության Կապանի բժշկական ուսումնարանը (19711971 թվականից աշխատել է Ստեփանկերտի մարզային հիվանդանոցում, մասնակի Ստեփանակերտի հիվանդանոցից ձերբակալվածները բերդաձորցի ազատամարտիկների փախուստի կազմակերպմանը։ 1990-1994 թվականներին՝ ԼՂՀ Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձոր), Ասկերանի (Խոջալու), Մարտունիի (Մյուփշեն, Ավդոտ), Մարտակերտի, Շուշիի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։