Գյոլչտալբրյուգե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյոլչտալբրյուգե (գերմ.՝ Göltzschtalbrücke), աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջը (վիադուկ)։ Այս երկաթուղային կամուրջը կառուցվել է 1846-ից 1851 թվականներին։ Նրա կառուցման համար օգտագործվել է 26 մլն աղյուս։ Կամրջի երկարությունը 574 մետր է, լայնությունը հիմքի մոտ 23 մետր, չորս հարկանի է և ունի 29 թռիչք։ Այժմ կամուրջը Դրեզդեն-Նյուրնբերգ արագնթաց երկաթուղու մի հատվածն է։ Բացումը կատարվել է 1851 թվականի հուլիսի 15-ին։