Գլիվիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գլիվիցե
լեհ.՝ Gliwice
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես133,88 կմ²
ԲԾՄ200 մետր, 278 մետր
Բնակչություն174 016 մարդ (մարտի 31, 2021)[1]
Հեռախոսային կոդ32
Պաշտոնական կայքgliwice.eu(լեհ.)
Գլիվիցե (Լեհաստան)##
Գլիվիցե (Լեհաստան)

Գլիվիցե, քաղաք Լեհաստանում՝ Վերին Սիլեզիայում՝ Կատովիցեի մոտ։ Գլիվիցեն Վերին Սիլեզիայի մետրոպոլիտանի միության արևմտյան շրջանն է։ Քաղաքը տեղակայված է Սիլեսյան լեռներում՝ Kłodnica գետի մոտ։

Մտնում է Սիլեսյան վոյեվոդության կազմում 1999 թվականի կազմավորումից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական լեզուներում «gliw» կամ «gliv» արմատը նշանակում է ճահիճ կամ ավազ։ Հարավային սլավոնական լեզուներում «glive» կամ «gljive» նշանակում է սունկ։

Գլիվիցեն առաջին անգամ որպես քաղաք է նշվել 1276 թվականին։ Mieszko I Tanglefoot-ի կառավարման ընթացքում քաղաքը Opole-Racibórz կենտրոնով դքսության մասն էր և շուտով դարձավ անկախ դքսություն 1289 թվականին։ Ըսը 14-րդ դարի գրողների՝ քաղաքը պաշտպանված էր և կառավարվում էր Siemowit of Bytom-ի կողմից։ Քաղաքը դարձավ Բոհեմիայի գլուխը 1335 թվականին։

Գլիվիցեն անցավ Օթթոման Կայսրության տիրապետության տակ և կառավարվեց Ֆրեդրիկ Զատրիցի կողմից։ Չնայած 18 տարվա ոչ անկախ վիճակին՝ այն նորացվեց 1580-1590 և 1589-1607 թվականներին։

18-րդ դարի կեսին տեղի ունեցած Սիլեսյան պատերազմների ընթացքում ընթացքում Գլիվիցեն Պրուսիայի Թագավորության կողմից վերցվեց։ Նապոլեոնի պատերազմից հետո Գլիվիցեն կառավարվում էր Պրուսիական շրջանի կողմից։ 1897 թվականին Գլիվիցեն ձեռք բերեց իր սեփական սլադկրեյները։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա աշխարհամասի առաջին շոգեվառարանը ստեղծվել է Գլիվիցեում՝ 1796 թվականին՝ Յոն Բայլդոնի կառավարության տակ։ Գլիվիցեն սկսեց զարգանալ և դառնալ արդյունաբերական առաջատար քաղաք 19-րդ դարում։ Քաղաքի երկաթգործները նպաստեցին արդյունաբերական դաշտի աճմանը։ Քաղաքի բնակչությունը 1875 թվականին հասավ 14,156-ի։ Ինչևէ, 19-րդ դարի վերջին Գիվիցեն ուներ 14 կոնյակի, 2 գարեջրի գործարան, 5 ջրաղաց, աղյուսի 7 գործարան, 3 սղոցարաններ, աղյուսի գործարան, կավիչի 8 գործարան և ապակեգործական 2 գործարան։ Տնտեսական կողմից Գլիվիցեն բացեց բանկեր, պարտատոմսեր տրամադրող ընկերություններ։ Քաղաքի տրամվայի համակարգը ավարտին հասցվեց 1892 թվականին մինչ քաղաքը բացվեց 1899 թվականին. Մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը Գլիվիցեի թատրոն ուղարկվում էին դերասաններ Եվրոպայից։ Քաղաքի թատրոնն ամենահայտնին էր Գերմանիայում։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիվիցե, 1915 թվական
Գլիվիցեի՝ Լեհաստանին միանալու համաձայնագիրը

Համաձայն 1911 թվականի «Բրիտանիկա» հանրագիտարանի՝ Գլիվիցեի բնակչությունը 1905 թվականին հասավ 61,624-ի։ 1911 թվականին այն ուներ 2 բողոքական և 4 հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ, ժողովարան, հանքարդյունաբերական կրթարաններ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո լեհերի և գերմանացիների միջև բախումները շարունակվեցին Սիլեսյան վերելքների շրջանում։ Ազգային տեսանկյունից Վերին Սիլեսիայի լեհ բնակիչները ցանկանում էին առանձնացնել Սիլեսյան առաջին և երկրորդ ապստամբությունները։ Վեճի խաղաղ լուծման համար Ազգերի Լիգան հանրաքվե անցկացրեց 1921 թվականի մարտի 20-ին քաղաքի պատկանելության հարցի լուծման համար։ Գլեվիցեում 32,029 ձայն (78,7%) կողմ էին Գերմանիային միանալուն, 8,558 ձայն (21,0%)` Լեհաստանին, 113 ձայն (0,3%)` չեղյալ համարվեց։ Ազգերի Լիգայի կողմից ընդունվեց մի համաձայնագիր, ըստ որի Գլեվիցեն, Հինդենբուրգը և Բութենը պետք է միանային Գերմանիային, և Վերին Սիլեսիայի արևելյան հատվածն իր հիմնական մասով՝ Կատովիցեով, պետք է միանա Լեհաստանին։

1939 թվականի օգոստոսի 31-ին Գլիվիցեի ռադիոկայանի հարձակումը հետապնդվում էր գերմանացի գաղտնի աշխատակիցների կողմից։ 1944 թվականի հուլիսից մինչ 1945 թվականի հունվարը «Աուչբից» համերգային ճամբարի վայրն էր Գլիվիցեն։ Վերջապեսմ 1945 թվականի հունվարի 24-ին Գլիվիցեն գրավվեց Կարմիր բանակի կողմից։

1945 թվականի Փոտսդամի խորհրդի համաձայն՝ քաղաքը գտնվում էր լեհական տիրապետության տակ և մտնում էր Սիլեսյան-Դոբրովա վոյեվոդության կազմում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիվիցեի ռադիոկայանը
  • Տեխնոլոգիաների սիլեսյան կենտրոն՝ 32,000 ուսանողներով (Politechnika Śląska)
  • CzęstochowaAkademia Polonijna մասնաճյուղ
  • Գլիվիցեի ձեռնարկատիրական քոլեջ (Gliwicka Wyższa Szkoła Przedsiębiorczości)[2]
  • Լեհական գիտությունների ակադեմիա (Polska Akademia Nauk)
  • Այլ
    • Օնկոլոգիական կենտրոն (Centrum Onkologii)
    • Ոչ օրգանական քիմիայի համալսարան (Instytut Chemii Nieorganicznej)
    • Հրակայուն նյութերի համալսարան (Instytut Materiałów Ogniotrwałych)
    • Գունավոր և ոչ գունավոր մետաղների գիտահետազոտական ինստիտուտ (Instytut Metali Nieżelaznych)
    • Գունավոր մետալուրգիայի համալսարան (լեհ.՝ Instytut Metalurgii Żelaza)
Գլիվիցեի տեսարանը

Ջրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիվիցեի ջրանցքը իրար է կապում Գլիվիցե նավահանգիստըև Օդեր գետը։ Այն նաև միացնում է Գերմանիայի մեծ մասը Բալթիկ ծովին

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piast Gliwice – ֆուտբոլային թիմ (տղաների)
  • Carbo Gliwice – ֆուտբոլային թիմ (տղաների)
  • Sośnica Gliwice – վոլեյբոլի թիմ (աղջիկներ)
  • Gliwickie Towarzystwo Koszykówki – բասկետբոլի թիմ (տղաների)
  • P.A. Nova Gliwice – փոքր ֆուտբոլի թիմ (տղաների)
  • Gliwice Cricket Club[3]
  • K.S. Kodokan Gliwice[4] - ռազմարվեստի թիմ
  • Gliwice LIONS[5] - ամերիկյան ֆուտբոլի թիմ

Քաղաքի հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Baildon, Շոտլանդացի ինժեներ
  • Richard Fritz Behrendt, Գերմանացի սոցիոլոգ
  • Horst Bienek, Հերմանացի նովելագիր
  • Wolfgang Bittner, Գերմանացի հեղինակ
  • William Blandowski, լուսանկարիչ-լրագրող
  • Sebastian Boenisch, լեհ-գերմանացի ֆուտբոլիստ, ով խաղում է Գերմանիայի ազգային հավաքականում
  • Lothar Bolz, foreign affairs minister of the communist German Democratic Republic
  • Adeltraut Thienel (Hayes), դերասանուհի, մոդելավորող, արտիստ
  • Agata Buzek, Jerzy Buzek-ի դուստրը, դերասանուհի
  • Jerzy Buzek, քիմիայի պրոդժֆեսոր, Լեհաստանի նախարար 1997-2001 թվականներին, Եվրոպական խորհրդարանի նախագահ 2009 թվականից
  • Walther Busse von Colbe, Գերմանացի տնտեսագետ
  • Ernst Degner, Գորմանացի մոտոզիկլավար
  • Robert Dziekański, Լեհ ներգաղթյալ, գերմանացի հրապարակող
  • Gottfried Bermann Fischer, Գերմանացի հրապարակող
  • Christian Ganczarski, իսլամի քարոզիչ, ահաբեկիչ
  • Eugen Goldstein, Գերմանացի գիտնական
  • Sophia Grojsman (Khodosh), համաշխարհային կերպով հայտնի օծանելիքի արտադրող
  • Katarzyna Groniec, վոկալիստ
  • Hans Hanke, German military officer (World War Two).
  • Alfred Hauptmann, German psychiatrist and neurologist of *Jewish origin
  • Rudolf Herrnstadt, Գերմանացի կոմունիստ
  • Hans Kneifel, Գերմանացի բանաստեղծ
  • Wojciech Kocyan, դաշնակահար
  • Richard Kubus, Գերմանացի ֆուտբոլիստ
  • Emanuel Larisch, Գերմանացի կոմունիստ
  • Jerzy Lewczyński, լուսանկարիչ
  • Monika Lindner, Ավստրիական ORF
  • Włodzimierz Lubański հեռուստաընկերության տնօրեն, լեհ ֆուտբոլիստ
  • Zbigniew Messner, Կատովիցեի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
  • Gustav Neumann, Գերմանացի շախմատիստ
  • Lukas Podolski, Գերմանացի ֆուտբոլիստ (Խաղում է Արսենալում)
  • Adam Matuszczyk, լեհ ֆուտբոլիստ
  • Tadeusz Różewicz, լեհ գրող
  • Zofia Rydet, լուսանկարիչ
  • Stanisław Sojka, երաժիշտ
  • Oskar Troplowitz, Nivea-ի և այլ կազմակերպոըթյունների տնօրեն
  • Agnes Wabnitz, Ֆեմինիստ
  • Richard Wetz, Կոմպոզիտոր
  • Erich Peter Wohlfarth, Գերմանացի ֆիզիկոս
  • Leo Yankevich, գրող և թարգմանիչ
  • Adam Zagajewski, գրող
  • Krystian Zimerman, Ծնունդով լեհ, աշխարհահռչակ դաշնակահար
  • Christoph Zöpel, Գերմանացի քաղաքական գործիչ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիվիցեի Կոմսություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Լամլա Merkwürdiges aus meinem Leben (1917–1999)
  • Բոլոսլավ Դոմանսկի (2000)
  • Բ. Նիցշե Geschichte der Stadt Gleiwitz (1886)
  • Սեյդել Die königliche Eisengiesserei zu Gleiwitz (Բեռլին, 1896)
Գլիվիցեի համայնապատկերը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012414766011-0940000?var-id=1639616&format=jsonapi
  2. «GWSP.gliwice.pl». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Facebook.com
  4. [1]
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիվիցե» հոդվածին։